Արժեթղթերով գործառնություններ

Բանկի կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններից օգտվելու շրջանակում Բանկին հանձնած միջոցների (դրամական միջոցներ և/կամ արժեթղթեր) պաշպանությունն ապահովելու նպատաակով Բանկը ձեռնարկում է հետևյալ քայլերը`

  • Ձեր դրամական միջոցները հաշվառվում են Բանկում Ձեր անունով բացված ընթացիկ բանկային հաշիվներում, որը Ձեզ հնարավորություն է տալիս Բանկից ստանալ Ձեր ընթացիկ հաշվի մնացորդի, դրանով կատարված գործառնությունների մասին տեղեկություններ` Բանկի կողմից հաստատված կարգով,
  • Ձեր արժեթղթերը հաշվառվում են Բանկում Ձեր անունով բացված արժեթղթերի հաշվում, որը Ձեզ հնարավորություն է տալիս Բանկից ստանալ Ձեր արժեթղթերի հաշվի մնացորդի, Ձեր արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկություններ` Բանկի կողմից սահմանված կարգով,
  • Ձեր արժեթղթերի հաշվառումը կատարվում է Բանկին պատկանող արժեթղթերից առանձնացված եղանակով`
    • ա) պետական պարտատոմսերի դեպքում ԿԲ-ում բացված առանձին դեպո հաշվում
    • բ) ՀՀ ոչ պետական արժեթղթերի դեպքում (որոնց ռեեստրը վարվում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում)` «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի անվանատիրոջ հաշվում
    • գ) օտարերկրյա արժեթղթերի դեպքում` Բանկի գործընկերոջ ներդրումային բանկում բացված առանձին հաշվում:
  • Սնանկացման կամ անվճարունակության այլ հիմքերով Հաճախորդի դրամական միջոցների և արժեթղթերի ի պահ ընդունելու Բանկի լիազորությունների դադարեցման դեպքում` Հաճախորդի կողմից նրան հանձնված արժեթղթերը, դրամական միջոցները և դրանց կառավարման հետևանքով առաջացած շահույթն առանձնացվում են նրա գույքից և վերադարձվում են Հաճախորդին՝ նրա առաջին իսկ պահանջով: Ընդ որում Բանկի կողմից Հաճախորդի հաշվին կնքված գործարքների գծով Բանկի ստանձնած իրավունքներն ու պարտականություններն անցնում են Հաճախորդին:

Պետական պարտատոմսերի շուկայում հաճախորդների համալիր սպասարկման ընթացակարգ

Բրոքերային ծառայություններ

Բրոքերային գործունեության շրջանակներում Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:

Բանկը` որպես բրոքեր, իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`

արժեթղթերի (այդ թվում ածանցյալ արժեթղթերի) գնման կամ վաճառքի հանձնարարականների ընդունում, հաղորդում և/կամ կատարում, հաճախորդի հաշվինև միջոցներով արժեթղթերով գործարքների (այդ թվում` ռեպո գործարքներ) իրականացում,

Բանկը մատուցում է Բրոքերային ծառայություններ ՀՀ տարածքում, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված օտարերկրյա պետությունների ցանկում ընգրկված որևէ պետությունում հրապարակային առա-ջարկին (վաճառքին) և (կամ) առևտրին թույլատրված կամ ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող Կարգավորվող շուկաների ցանկում ընդգրկված որևէ Կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված, ինչպես նաև Հաճախորդի կողմից Բանկին ներկայացված Պատվերներում նշված այլ արժեթղթերով: Մասնավորապես, Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ներդրումներ կատարել ստորև նշված ֆոնդային բորսաներում գնանշվող արժեթղթերում.

Ֆոնդային բորսաներ

«Ներկայումս Բանկի կողմից բրոքերային ծառայություներ մատուցվում են բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված արժեթղթերով, ՀՀ Եվրոպարտատոմսերով, ինչպես նաև միջազգային արտաբորսայական շուկաներում շրջանառվող այլ Պարտքային գործիքներով։ Ներդրումային հնարավոր գործիքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել Բանկի մասնագետների հետ հետևյալ հեռախոսահամարով․ +37460 757 001 կամ ուղղել Ձեր հարցումը հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected]»:

Բանկի Բրոքերային ծառայություններից օգտվելու համար հարկավոր է դառնալ Բանկի հաշվետեր հաճախորդ և միանալ բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրին և Բանկի այլ համապատասխան իրավական ակտերին:

  • դիմում*,
  • անձը հաստատող փաստաթուղթ*,
  • աոցիալական քարտ (առկայության դեպքում)*,
  • ստորագրության նմուշի քարտ (ստորագրված բանկի աշխատակցի ներկայությամբ կամ վավերացված նոտարի կողմից),
  • պատշաճ կերպով ձևակերպված և վավերացված լիազորագիր` հաշվի միջոցները այլ անձի կողմից տնօրինելու դեպքում
  • Հաճախորդների ինքնահայտարարագրման ձև` FATCA

*Փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով կամ նոտարի կողմից վավերացված պատճենով և անհրաժեշտության դեպքերում` նաև ապոստիլով: Պատճենահանվելուց հետո բնօրինակը կվերադարձվի:

Դեպո հաշիվների բացման համար անհրաժեշտ է հավելյալ դիմում:

Հաշիվների բացման կարգ և սակագներ

Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ:

Պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:

Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև

Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև (Ուժի մեջ է 25.12.2024թ․-ից)

Բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակում Բանկի և Հաճախորդի միջև Հաղորդագրությունների փոխանակումը կարող է տեղի ունենալ հաճախորդի ընտրությամբ` ներքոնշյալ եղանակներից որևիցէ մեկով`

  • Թղթային կրիչներով փաստաթղթերի բնօրինակների փոխանակում, ներառյալ փաստաթղթերի փոստով առաքումը
  • Ֆաքսիմիլային հաղորդագրությունների փոխանակում
  • Էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդագրությունների փոխանակում
  • Հեռախոսով բանավոր հաղորդագրությունների փոխանակում

Կապի միջոցների օգտագործմամբ հաղորդագրությունների փոխանակման ընթացակարգ

Հաճախորդի Արժեթղթերով և/կամ դրամական միջոցներով գործարքների կնքման համար հիմք է հանդիսանում Հաճախորդի կողմից համապատասխան լրացված և թղթային կամ էլեկտրոնային եղանակով (ֆաքսիմիլային կապով կամ էլեկտրոնային փոստով) Սպասարկողին ներկայացված Պատվերը: Հաճախորդի կողմից ներկայացված Պատվեր է համարվում նաև էլեկտրոնային առևտրային համակարգ Հաճախորդի կողմից ներմուծված այն Պատվերը, որի գծով գործարք է կնքվում այդ համակարգում:

Պատվերների կատարման ընթացակարգ

Հաճախորդի կողմից տրված արժեթղթերի գնման/ վաճառքի պատվերի բավարարման դեպքում Բանկը անակցեպտ կարգով Հաճախորդի հաշիվներից գանձում է դրամական միջոցները/ արժեթղթերը:

Գնված արժեթղթերը դրանց ստացման օրը ենթակա են մուտքագրման Բանկի մոտ վարվող Հաճախորդի դեպո հաշվին:

Արժեթղթերի վաճառքից ստացված դրամական միջոցները դրանց ստացման օրը ենթակա են մուտքագրման Բանկի մոտ վարվող Հաճախորդի դրամային հաշվին:Կատարված գործարքի/գործարքների գծով Բանկը գանձում է միջնորդավճարներ:


1. ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

1.1. Ֆոնդային գործիքների շուկաներ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ/ ԵՐԿԻՐ Սակագին (ներառյալ ԱԱՀ)
Առևտրային տերմինալի
միջոցով իրականացված
գործարքներ /էլեկտրոնային/վ
Կապի այլ միջոցներով Նվազագույն միջնորդավճար
ՀՀ դրամին համարժեք Տերմինալի միջոցով այլ
ԱՊՀ (բաժնետոմսեր, պարտատոմսեր)
Հայաստան 0.05% 1,000 ՀՀ դրամ
Ռուսաստան 0.08% 0.10% -
ԵՎՐՈՊԱ (բաժնետոմսեր, դեպոզիտար ստացականներ, այլ բաժնային արժեթղթեր)
Մեծ Բրիտանիա 0.15% 0.18% USD 15 USD 25
Գերմանիա 0.15% 0.18% EUR 15 EUR 25
Ֆրանսիա 0.15% 0.18% EUR 15 EUR 25
Իտալիա 0.18% EUR 25
Շվեյցարիա 0.18% CHF 25
Նիդեռլանդներ 0.16% EUR 25
Բելգիա 0.16% EUR 25
Ավստրիա 0.16% EUR 25
Դանիա 0.16% DKK 150
Շվեդիա 0.18% SEK 170
Ֆինլանդիա 0.16% EUR 25
Նորվեգիա 0.18% NOK 150
Պորտուգալիա 0.16% EUR 25
Իսպանիա 0.15% EUR 25
ԱՍԻԱ ԵՎ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐ (բաժնետոմսեր, դեպոզիտար ստացականներ, այլ բաժնային արժեթղթեր)
Հոնգ Կոնգ 0.25% HKD/CNH 200
Սինգապուր 0.25% SGD 30
Ճապոնիա 0.25% JPY 2,500
Ավստրալիա 0.25% AUD 25
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ (բաժնետոմսեր, դեպոզիտար ստացականներ, այլ բաժնային արժեթղթեր)
ԱՄՆ 0.015* USD 5 USD 25
Կանադա 0.025** CAD 5 CAD 25
ԱՄՆ և Կանադական բորսաներում գործարքների կնքման դիմաց Բանկի կողմից գանձվող առավելագույն
միջնորդավճարը յուրաքանչյուր գործարքի համար սահմանվում է գործարքի գումարի 4.00%:
* Սակագները սահմանված է ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով մեկ բաժնետոմսի (դեպոզիտար ստացականի) համար
** Սակագները սահմանված է Կանադական դոլարին համարժեք ՀՀ դրամով մեկ բաժնետոմսի (դեպոզիտար ստացականի) համար
ԱՅԼ ՇՈՒԿԱՆԵՐ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԱԲՈՐՍԱՅԱԿԱՆ (ՉԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ) ՇՈՒԿԱ)
Բանկի գործըկերոջ կողմից գանձվող սակագին` գումարած 25 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ յուրաքանչյուր գործարքի համար:


1.2. Ժամկետային (ածանցյալ) գործիքների կարգավորվող շուկաներ (Ֆյուչերսներ, Օպցիոններ)
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ/ԵՐԿԻՐ/ԲՈՐՍԱ Սակագին (ներառյալ ԱԱՀ)
1 պայմանագիր Նվազագույն միջնորդավճար
Ռուսաստան
Московская Биржа - ФОРТС RUR 2.5 RUR 25
Եվրոպա
ICE, EUREX, EURONEXT EUR/USD 8 -
LME USD 18 -
ԱՄՆ
CME, CBOT, NYMEX, ICE-NYBOT, CBOE USD 8
- Սակագները սահմանված են մեկ պայմանագրի համար մեկ ուղղությամբ, այսինքն՝ առք կամ վաճառք:
- Սակագները չեն ներառում բորսաների միջնորդավճարները:
- Յուրաքանչյուր պայմանագրի իրականացման սակագինը սահմանվում է մեկ պայմանագրի համար սահմանված համապատասխան սակագնի չափով:
- Դիրքի հարկադիր փակման դեպքում կիրառվող տուգանք – Գործարքի ընդհանուր գումարի 3%:
- Երաշխիքային գումարի գծով պարտավորություն առաջանալու դեպքում Հաճախորդից գանձվում է տուգանք՝ Բանկի գործընկերոջ կողմից հաշվեգրվող տոկոսադրույքով:

2. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Անվանում Սակագին
2.1. Արժեթղթերով գործառնությունների իրականացման նպատակով էլեկտրոնային առևտրային համակարգերի հեռացված տերմինալների տրամադրում, սպասարկում պայմանագրային

3. ՄԱՐԺԻՆԱԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Անվանում Սակագին (% տարեկան) Ծանոթագրություն
3.1. Փոխառու միջոցների օգտագործման վճար ՌԴ ռուբլով` 18% այլ արժույթներ` 15%
3.2. Տուգանք, որը գանձվում է տրամադրված փոխառու միջոցների անբավարար ապահովվածության դեպքում, երբ տեղի է ունենում դիրքի հարկադիր փակում գործարքի ընդհանուր գումարի 3% Գանձվում է ի հավելումն 1.1 կետում սահմանված բրոքերային միջնորդավճարների

4. Մարժինալ գործարքների իրականացման համար սահմանվում են ապահովության ծավալի և մարժայի մեծությունների հետևյալ թույլատրելի նվազագույն մակարդակները`

Սահմանափակող մարժայի մեծություն Նվազագույն մարժայի մեծություն Զեղչ
"Ռիսկի բարձր մակարդակ ունեցող hաճախորդների ցանկում" ընդգրկված Հաճախորդներ 33% 25% 15%
Այլ Հաճախորդներ 50% 35% 25%

5. Ներդրումային գործիքների շրջանակը սահմանափակվում է Բանկի գործընկերների կողմից առաջարկվող գործիքակազմով:

6. Սակագները չեն ներառում այլ կազմակերպությունների (առևտրային համակարգերի, բոր-սաների, դեպոզիտարիաների, պահառուների, ռեեստրավարների և այլն) կողմից գանձվող միջնորդավճարները, ինչպես նաև Հաճախորդի սպասարկման հետ կապված, ինչպես նաև Հաճախորդի կողմից տրված պատվերների կատարման ժամանակ Բանկի կատարած ծախսերը և վճարած ու վճարվելիք բոլոր հարկերը (հարկեր, տուրքեր և այլն):

7. Կարգավորված շուկաներում գործարքներ կնքելու համար առևտրային համակարգերի կամ Բանկի գործընկերների կողմից 1 պատվերով գնվող/վաճառվող արժեթղթերի նվազագույն քանակական/ծավալային սահմանափակումներ սահմանված լինելու դեպքում այդ սահ-մանափակումները տարածվում են նաև Հաճախորդի պատվերների վրա:

8. Բրոքերային և մարժինալ գործարքների արդյունքում առաջացած անհրաժեշտության դեպքում Հաճախորդի միջոցների փոխարկումը այլ արժույթների կատարվում է Բանկի գործընկերների կողմից սահմանվող փոխարժեքներով:

Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ

Արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելիս Բանկը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով: Հաճախորդի պատվերները կատարելիս Բանկը գործում է ելնելով բացառապես Հաճախորդի շահերի պաշտպանությունից:

Պատվերի հիման վրա կնքված գործարքի վերաբերյալ հաշվետությունը ներկայացվում է Հաճախորդին մինչև գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, /Ածանցյալ ֆինանսական գործիքներով իրականացված գործարքների դեպքում՝ մինչև հաջորդ առևտրային նստաշրջանի սկիզբը

Ռեպո

Դրամային իրացվելիության կառավարման նպատակով Բանկն իր հաշվետեր հաճախորդներին առաջարկում է ռեպո գործարքների կնքում մինչև 3 ամիս ժամկետով: Ռեպո գործարքների առարկա կարող են հանդիսանալ պետական պարտատոմսերը և Բանկի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային նստաշրջանում գնանշվող կորպորատիվ պարտատոմսերը: Հաճախորդները կարող են կնքել ռեպո գործարքներ, եթե նրանց, որպես պարտատոմսերի սեփականատիրոջ, իրավունքները սահմանափակված չեն (պարտատոմսերը հաշվառվում են դեպո հաշվում ազատ արժեթղթերի կարգավիճակով): Ռեպո գործարքների մասնամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել Բանկ:

Ռեպո/հակադարձ ռեպո գործարքների կնքման համար ընդունելի արժեթղթեր, ժամկետներ և տոկոսադրույքներ

Ռեպո գործարքների առարկա կարող են հանդիսանալ միայն այն Պարտատոմսերը, որոնց նկատմամբ դրանց սեփականատիրոջ իրավունքները սահմանափակված չեն:

Ընդունելի արժեթղթեր

  • ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսեր,
  • Արտասահմանյան արժեթղթեր, որոնք համապատասխանում են Աղյուսակ 1-ի պահանջներին.
Արժեթղթի տեսակը Միջազգային վարկանշային գործակալության կողմից տրված վարկանիշ Գործարքի ժամկետ
մինչև 7 օր 8-14 օր
Պետական պարտատոմս BBB- և բարձր 0.90 0.85
BBB- -ից ցածր մինչև B- 0.85 0.80
Կորպորատիվ պարտատոմս BBB- և բարձր 0.85 0.80
BBB- -ից ցածր մինչև B- 0.80 0.75
Բաժնետոմս BBB- և բարձր 0.75 0.70
BBB- -ից ցածր մինչև B- 0.70 0.65

Բանկի կողմից Շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման շրջանակներում գնանշվող պարտատոմսեր /ցանկը և գնանշումները հասանելի են Բանկի կայքում/

Ժամկետներ

ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսերով կնքվող ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առավելագույն ժամկետը կազմում է 92 օր, այլ արժեթղթերով կնքվող գործարքների ժամկետները սահմանվում են Աղյուսակ 1-ում:

Տոկոսադրույքներ /սահմանվում է ամենօրյա կտրվածքով/

Թողարկման արժույթ Գնահատում Մինչև 30 օր 31-ից 90 օր
AMD ՀՀ դրամ 9.25% 9.25%
USD ԱՄՆ դոլար 6.00% 6.50%
EUR Եվրո 5.40% 5.90%

Ծավալներ

ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից թողարկված պարտատոմսերով, ինչպես նաև արտասահմանյան արժեթղթերով կնքվող ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առավելագույն ծավալը սահմանվում է 50,000,000 ՀՀ դրամ /նշված ծավալից ավել գործարքներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով/:

Գնահատում

Ռեպո/հակադարձ ռեպո գործարքների առարկա հանդիսացող ՀՀ պետական պարտատոմսերի գնահատումն իրականացվում է տվյալ գործառնության օրվան նախորդող օրը ՀՀ ԿԲ կողմից հրապարակված «ՀՀ ԿԲ հետ ռեպո գործառնությունների համար ընդունելի արժեթղթերի ցանկը, գները և մինչև մարում եկամտաբերությունները» փաստաթղթում ներառված տեղեկատվության հիման վրա: Ընդ որում գնահատումը տեղի է ունենում հետևյալ կերպ.

  • Գնվող ակտիվի և Ռեպո գումարի արժույթների համընկման դեպքում` տվյալ տրանշի համար գործող մինչև մարում եկամտաբերությանը գումարվում է 0.75 /յոթանասունհինգ հարյուրերորդական/ տոկոսային կետ,
  • Գնվող ակտիվի և Ռեպո գումարի արժույթների չհամընկման դեպքում` տվյալ տրանշի համար գործող մինչև մարում եկամտաբերությոանը գումարվում է 1.00 /մեկ/ տոկոսային կետ:

Բանկի կողմից Շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման շրջանակներում գնանշվող պարտատոմսերով Ռեպո/հակադարձ ռեպո գործարքի առարկա հանդիսացող պարտատոմսերը գնահատվում են Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված առքի եկամտաբերությանը գումարած 1% գնվող արժեթղթի և ռեպո գումարի արժույթների համընկման դեպքում և 1.25%՝ գնվող արժեթղթի և ռեպո գումարի արժույթների չհամընկման դեպքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

Ներդրումային գործիքների հնարավոր ռիսկերին ծանոթացեք այստեղ

• Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և/կամ հարցումների քննարկումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի բողոքների քննարկման ընթացակարգով:



Արժեթղթերով գործառնությունների իրականացման ընթացակարգ