Առցանց ծառայություններ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն Ձեզ է առաջարկում առաջադեմ Ինտերնետ-Բանկ համակարգը, որը հնարավորություն է ընձեռնում արագ և հարմարավետ կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած պահին:

Օգտվելով Ինտերնետ-Բանկ համակարգից Դուք կկարողանաք` կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած կետից որտեղ կա Ինտերնետ

  • պատրաստել և Բանկ ուղարկել դրամով և արտարժույթով վճարման հանձնարարականներ
  • կատարել արտարժույթային փոխարկումներ
  • հետևել հաշիվների ընթացիկ վիճակին
  • ստանալ հաշիվներից քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի կտրվածքով
  • կատարել վարկի մարումներ
  • իրականացնել ժամկետային ավանդի համալրումներ
  • բանկից ստանալ տեղեկատվություն գործարքի վիճակի մասին
  • Ստեղծել կանխիկացման հայտեր ցանկացած ֆիզ. անձի անունով,
  • Գրել նամակներ և այլն

Համակարգում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ: Օգագործվում են գաղտնագրությամբ կոդեր ձևավորող հատուկ սարքեր (թոքեն) և էլեկտրոնային թվային ստորագրություններ. նույնականացման համակարգը ապահովում է գործարք կատարող կողմերի իսկությունը:

Սակագներ ֆիզիկական անձանց համար

Ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում

Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է Մոբայլ Բանկինգ հավելվածը, որը թույլ է տալիս բջջային հեռախոսներից և պլանշետներից արագ, հարմարավետ, և անվտանգ կառավարել բանկային հաշիվները:

Օգտվելով Մոբայլ Բանկինգ հավելվածից Դուք կկարողանաք`

  • պատրաստել և Բանկ ուղարկել դրամով և արտարժույթով վճարման հանձնարարականներ
  • կատարել արտարժույթային փոխարկումներ
  • հետևել հաշիվների ընթացիկ վիճակին
  • ստանալ հաշիվներից քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի կտրվածքով
  • կատարել վարկի մարումներ
  • իրականացնել ժամկետային ավանդի համալրումներ
  • բանկից ստանալ տեղեկատվություն գործարքի վիճակի մասին
  • Ստեղծել կանխիկացման հայտեր ցանկացած ֆիզ. անձի անունով,
  • Գրել նամակներ և այլն

Մոբայլ Բանկինգ հավելվածից օգտվելու համար դուք պետք է լինեք ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Ինտերնետ-Բանկ համակարգ-ի օգտագործող և կիրառեք նույն օգտագործողի անունն ու գաղտնաբառը (եթե ունեք Մոբայլ Թոքեն, ապա այն կարող եք կիրառել մեկանգամյա գաղտնաբառ գեներացնելու համար):

Մոբայլ Բանկինգ հավելվածը օգտագործելու համար անհրաժեշտ է առցանց App Store կամ Google Play Store հարթակներից ներբեռնել հավելվածը և տեղադրել այն ձեր բջջային հեռախոսի կամ պլանշետի մեջ:

Սակագներ ֆիզիկական անձանց համար

Ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում

Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում

App Store
Google Play

Մոբայլ Թոքեն –ը բջջային հավելված է, որը Արմսվիսբանկի հաճախորդներին թույլ է տալիս գեներացնել մեկանգամյա գաղտնաբառ` Ինտերնետ բանկինգ ծառայություններից օգտվելու համար:

Մոբայլ Թոքեն հավելվածը օգտագործելու համար անհրաժեշտ է առցանց App Store կամ Google Play Store հարթակներից ներբեռնել այն և դիմել բանկ ակտիվացման համար:

Սակագներ ֆիզիկական անձանց համար

Ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում

Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում

Այսուհետ Ձեր հաշիվներն ընդամենը մեկ SMS հեռավորության վրա են:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմարավետ դարձնելու նպատակով առաջարկում է SMS-ինֆո ծառայությունը:


SMS ինֆո ծառայության առավելություններն են.
  • Հասանելիություն Ձեր հաշիվներին ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից` 24/7 ռեժիմով,
  • Տեղեկատվության ստացում SMS-ի միջոցով՝ առանց ինտերնետի առկայության,
  • Ծառայության պարզություն
  • Ժամանակի խնայողություն,
SMS-Ինֆո ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում Դուք հնարավորություն կունենաք տեղեկատվություն ստանալ.
  • Ձեր վարկերի հերթական մարումների օրերի, ինչպես նաև ցանկության դեպքում մարման ենթակա գումարի մասին,
  • Բանկում ունեցած Ձեր ընթացիկ հաշիվների մնացորդների մասին ,
  • Բանկի գործող փոխարժեքների մասին (հարցման միջոցով),
  • Բանկում ունեցած Ձեր հաշիվներով կատարված վերջին գործարքների մասին :
  • Ավանդ(ներ)ի մարման մասին նախորդ օրը,
  • Սակագներում և պայմաններում փոփոխությունների մասին,
  • Բանկի կողմից մատուցվող ընթացիկ և նոր ծառայությունների մասին ծանուցում/գովազդ:
Ծառայության սակագին`

SMS-Ինֆո ծառայության ակտիվացման համար սակագին չի գանձվում:

SMS-Ինֆո ծառայության ամսական միջնորդավճար նույնպես չի գանձվում:

SMS-Ինֆո ծառայությունից կարելի է հրաժարվել ցանկացած պահին՝ այդ մասին գրավոր կամ բանավոր տեղեկացնելով Բանկին:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ծառայություններ է մատուցում Բանկի կողմից հաստատված «Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ» -ի հիման վրա:

SMS-Ինֆո ծառայության առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել՝ դիմելով Բանկին և լրացնելով համապատասխան դիմումը: SMS-Ինֆո ծառայությանը կարելի է բաժանորդագրվել ինչպես անձամբ Բանկ այցելելով այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով և ուղարկելով համապատասխան դիմումը:

Ներբեռնել SMS-ինֆո ծառայության տրամադրման դիմումը

Անուն:
Ազգանուն:
Էլ-փոստ:
Վերբեռնեք լրացրած 
դիմում-հարցաթերթիկը:

Please attach only .doc and .pdf files

Security Code:
  

Լրացված դիմումը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հարգելի հաճախորդներ,

առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Գլխամասային գրասենյակ` Վազգեն Սարգսյան 10 հասցեով կամ զանգահարել (+374 60) 757 000, (+374 11) 757 000 հեռախոսահամարով: