Ներդրումային կուտակային գործիք

ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Կատարե’ք խնայողություններ և միաժամանակ այդ խնայողությունների հաշվին կատարեք հուսալի և բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ ձեռք բերելով պետական պարտատոմսեր:

Ներդրումային կուտակային գործիքը հնարավորություն է տալիս՝

  • Կատարել հուսալի և բարձր արդյունավետությամբ ներդրումներ պարտատոմսերում
  • Ներդրման արդյունքում ստացված եկամուտների վերաներդրում՝ ապահովելով  ներդրումների առավել բարձր արդյունավետություն
  • Ընտրել վճարումների պարբերականությունը և գումարների չափը
  • Իրականացնել փոքր գումարի ներդրումներ
  • Կատարել ներդրում առանց բանկ այցելելու
  • Ցանկացած պահի հրաժարվել պայմանագրից առանց տույժ կամ տուգանք վճարելու
  • Ներդրված միջոցների ազատ տնօրինում (նվիրատվություն, վաճառք)

Ներդրումային կուտակային գործիքի առավելությունները

  • ՀՀ պետական պարտատոմսերում կատարված ներդրումների եկամուտներից եկամտային հարկ չի գանձվում
  • Ներդրումները պետական պարտատորմսերում ավելի կանխատեսելի և երկարաժամկետ եկամտաբերություն է ապահովում
  • Ամսական պարբերական վճարումները (խնայողությունները) էական ազդեցություն չեն թողնում անձնական եկամուտների վրա
  • Պետական պարտատոմսերն ունեն ավելի բարձր իրացվելիություն և կարող են հանդիսանալ գրավի առարկա վարկերի կամ ռեպո համաձայնագրերի ձեռք բերման ժամանակ

Ներդրումային կուտակային  գործիքից օգտվելու պայմանները հետևյալն են՝

   
Նվազագույն պարբերական վճարը ամսական10 000 ՀՀ դրամ (ավելանում է 1000 ՀՀ դրամով)
Պայմանագրի ժամկետը Մինչև ընտրված պարտատոմսի մարման օրը
Տարեկան տոկոսադրույքը պայմանագրային (ելնելով շուկայում ձևավորված կոնյունկտուրայից)
Ներդրումների արժույթը ՀՀ դրամ
Վճարման եղանակը Բանկային հաշվից ավտոմատ պահումներ՝ ըստ պայմանագրում նշված պարբերականության և գումարի չափի

Պայմանագրի դադարեցում -պայմանագիրը դադարեցվում է հաճախորդի գրավոր դիմումի համաձայն կամ հաճախորդը մեկ տարվա ընթացքում (յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամնակահատվածում) մեկ անգամից ավելի Հավելվածով սահմանված օրը և ժամին իր հաշվին չի ապահովում սահմանված չափով դրամա-կան միջոցներ, ապա սույն պայմանագիրը համարվում է լուծված: Ընդ որում առաջին ուշացման դեպքում Ներդրողը պատշաճ կերպով ծանուցվում է այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում:


Ներդրումային կուտակային գործիքից օգտվելու համար ներդրումներ կարող եք կատարել հետևյալ պայմաններով՝


Թողարկման N Մարման ամսաթիվը Վաճառքի եկամտաբերությունըՄինչև մարում մնացած
օրերի քանակ
AMGB30163472 16-03-47 11.6000% 8397
AMGB2029A366 29-10-36 11.3500% 4607

Արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելիս Բանկը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով:

Բանկի և հաճախորդի միջև հնարավոր շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Բանկը ծառայությունը մատուցում է Բանկի հաշվետեր հաճախորդներին:

  • դիմում*,
  • անձը հաստատող փաստաթուղթ*,
  • աոցիալական քարտ (առկայության դեպքում)*,
  • ստորագրության նմուշի քարտ (ստորագրված բանկի աշխատակցի ներկայությամբ կամ վավերացված նոտարի կողմից),
  • պատշաճ կերպով ձևակերպված և վավերացված լիազորագիր` հաշվի միջոցները այլ անձի կողմից տնօրինելու դեպքում
  • Հաճախորդների ինքնահայտարարագրման ձև` FATCA

* Փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով կամ նոտարի կողմից վավերացված պատճենով և անհրաժեշտության դեպքերում` նաև ապոստիլով: Պատճենահանվելուց հետո բնօրինակը կվերադարձվի:

Դեպո հաշիվների բացման համար անհրաժեշտ է հավելյալ դիմում:

Հաշիվների բացման և վարման սակագներ


8Հաշվի քաղվածքի տրամադրում
Առձեռն բանկում  
• Յուրաքանչյուր գործարքի ավարտից հետո անվճար
•Ամսական քաղվածքի տրամադրում անվճար
Պատվիրված նամակով փոստային ծախսեր
Ֆաքսով (ՀՀ տարածքում) AMD 1,500
Ֆաքսով (ՀՀ տարածքից դուրս) AMD 3,000 յուրաքանչյուր էջի hամար
Բանկ-Հաճախորդ համակարգով անվճար
Էլեկտրոնային փոստով անվճար
9Հաշվից քաղվածքի կրկնօրինակի տրամադրում
Առձեռն բանկում
• Մինչև 6 ամիս վաղեմության AMD 2,000
• Մինչև 12 ամիս վաղեմության AMD 3,000
• 12 ամսից ավելի վաղեմության AMD 5,000
Էլեկտրոնային փոստով անվճար
10 Լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկանքների տրամադրում հաշվի և հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ, լիազորագրերի պատրաստում
Այլ տեղեկանքի տրամադրում
• Առձեռն բանկումAMD 1,500
• Պատվիրված նամակով AMD 1,500 + փոստային ծախսեր
• Ֆաքսով (ՀՀ տարածքում) AMD 2,000 յուրաքանչյուր էջի համար
• Ֆաքսով (ՀՀ տարածքից դուրս) AMD 3,000 յուրաքանչյուր էջի համար
• Էլեկտրոնային փոստով AMD 1,500
Լիազորագրի պատրաստում AMD 3,000
8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի սակագներում ԱԱՀ-ն ներառված է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը չի փոխհատուցելու հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

Ներդրումային գործիքների հնարավոր ռիսկերին ծանոթացեք այստեղ

Ներդրումային կուտակային գործիքի հաշվարկի օրինակ


Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 60 757000