ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության շրջանակում գյուղատնտեսության զարգացման նպատակով տվյալ ոլորտում տնտեսավարողներին տրամադրում է վարկային տոկոսների մասնակի սուբսիդավորմամբ վարկեր։
Վարկերը տրմադրվում են ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման նպատակով:
iԼիզինգը տրամադրվում է հետևյալ ոլորտներում օգտագործվող ագրոպարենային սարքավորումների ձեռք բերման նպատակով՝ անասնաբուծություն, բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն, սառնարանային տնտեսություն, այդ թվում՝ կաթի մթերման կայաններ, թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն, սպանդանոցային տնտեսություն, ագրովերամշակող արդյունաբերություն, ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:
iiԱշխատանքները առանց կապալառու կազմակերպության իրականանցնելու պարագայում վարկի առավելագույն գումարը կազմում ` 110,000,000 ՀՀ դրամ:
iiiԾրագրի շրջանակներում յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1 մլրդ ՀՀ դրամը
ivԿարող է սահմանվել լիզինգի մայր գումարի համար արտոնյալ ժամկետ` լիզինգը տրամադրելու պահից առավելագույնը 3 ամիս ժամկետով: Բացի այդ, կարող է սահմանվել Լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ՝ տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:
Ներբեռնել
* Առաջնակարգ ապահովվածության դեպքում Բանկի կողմից կարող են մի շարք փաստաթղթեր չպահանջվել
- Բանկը կարող է պահանջել հաճախորդից ապահովագրելու գրավադրվող գույքը:
- -Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը լինում են պարտադիր /պ/ և ըստ պահանջի /ը/:
- -10-15 կետերով նախատեսված փաստաթղթերը պահանջվում են տրանսպորտային կամ այլ հիմնական/շրջանառու միջոցների գրավադրման դեպքում:
** Անհրաժեշտության դեպքում, ՎԴ/ՀՍԴ ղեկավարի պահանջով, հաճախորդի կողմից ներկայացվում է տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից կամ բնակության վայրի համատիրությունից:
- ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒՅԺԵՐ:
- ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ՝ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 (ԵՐԿՈՒ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
- ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
- ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
- Ձեր կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում Ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին ծանոթանալու համար տե՛ս «Իրավաբանական անձանց եվ անհատ ձեռներեցների հաշվի սպասարկում» էջը:
 
Ուղենիշային պայմաններ
Ուղենիշային պայմաններ առ 24.12.2021
Ուղենիշային պայմաններ առ 10.12.2021
Ուղենիշային պայմաններ առ 01.11.2021
Ուղենիշային պայմաններ առ19.07.2021
Ուղենիշային պայմաններ առ 21.12.2020
Ուղենիշային պայմաններ առ 08.01.2020
Ուղենիշային պայմաններ առ 20.01.2020
* Տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով
** ՀՀ օրենսդրության համաձայն տոկոսագումարից գանձվում եկամտահարկ 10%-ի չափով
* Վարկունակության գնահատման նախնական հաշվարկը Բանկի համար չի առաջացնում վարկ տրամադրելու պարտավորություն