Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Եթե նպատակ ունեք ընդլայնել Ձեր գործող բիզնեսը կամ իրագործել նոր բիզնես մտահաղացումներ, ապա Ձեր նախագծերի երկարաժամկետ ֆինանսավորման համար առաջարկում ենք նախագծային ֆինանսավորման գործիքը՝ վարկի մինչև 12 տարի մարման ժամկետով:
Ի տարբերություն ավանդական բիզնես վարկերի դեպքում գործող հիմնական պահանջի՝ այն է գործունեության առնվազն 6 ամիս ժամկետ, նախագծերի ֆինզնսավորման գործիքը նախատեսված է նոր բիզնես ծրագրեր/նախագծեր ֆինանսավորելու համար: Նշվածը իհարկե չի նշանակում, որ բանկը կֆինանսավորի ցանկացած բիզնես գաղափար կամ նախաձեռնություն:
Վարկի տրամադրման համար պոտենցիալ հաճախորդը պետք է բանկի համար վստահելի և ընդունելի անձ հանդիսանա և համապատասխանի առնվազն հետևյալ պահանջներին.
Շատ կարևոր է նաև տվյալ Նախագծի համապատասխանի
Նախագծերի ֆինանսավորման շրջանակում վարկային միջոցները տրամադրվում են փուլերով` ըստ բիզնեսի ստեղծման և զարգացման անհրաժեշտության: Յուրաքանչյուր մասնաբաժին տրամադրելուց առաջ բանկի աշխատակիցները ստուգում են
Վարկային միջոցները տրամադրվում են ինչպես ՀՀ դրամով, այնպել էլ այլ արժույթներով: Հնարավոր է նաև տրամադրվի վարկի մարման արտոնյալ ժամանակաշրջան, ինչը հնարավորություն կընձեռի մինչև նոր բիզնեսի փաստացի թողարկումն ու դրանից փաստացի եկամուտներ ստանալը հնարավորինս քիչ ռեսուրսներ ուղղել վարկի սպասարկմանը՝ փոխարենը դրանք ուղղելով նորաստեղծ գործի զարգացմանը:
Նախագծերի ֆինանսավորման ընթացքում Ձեզ կարող է առաջարկվել նաև այլ ֆինանսական գործիքների համախումբ, Ձեր բիզնեսի հիմնադրման ռիսկերը և գործունեության ընթացքում իրականացվելիք ֆինանսական ծախսերի նվազեցման նպատակով:
Արմսվիսբանկ ՓԲԸ-ն հատկապես կարևորում է վերականգնվող էներգիայի ֆինանսավորմանը և էներգախնայող տեխնոլոգիաների զարգացմումը: ՓՀԷԿ-երի և հողմակայանների ֆինանսավորման շրջանակում վարկային միջոցները տրամադրվում են ԳՀՀ ՎԷ ծրագրի (ՀՀ դրամ) և ՎԶԵԲ-ի Կովկասի կայուն էներգիայի ֆինանսավորման ֆոնդի շրջանակներում (ԱՄՆ դոլար):