Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԵՆԱՑՄԱՆ

ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԵՆԱՑՄԱՆ

07.10.2020

Հայ ազգի ուժը միշտ եղել է ու պիտի մնա միասնականությունը և համախմբվածությունը:

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, համահայկական խնդիրների լուծման, համատեղ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման, Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրերի կյանքի կոչման համար կա մշտական ու կայուն ֆինանսական միջոցների անհրաժեշտություն:

Արմսվիսբանկի աշխատակիցները, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կոչին, նպատակ ունենալով իրենց փոքր ու շարունակական ներդրումն ունենալ հայրենիքի ամրապնդման գործում, մեծ ոգևորությամբ կայացած համատեղ ժողովի ընթացքում միաձայն որոշում կայացրեցին, որ այսուհետ յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր աշխատավարձի առնվազն 0,5 տոկոսը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Սույնով մարտահրավեր ենք նետում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր բոլոր բանկային ու ֆինանսական գործընկերների և այլ ոլորտի կազմակերպություների աշխատակիցներին և անհատներին՝ միանալու այս նախաձեռնությանը:

Մեծ գործերը սկսվում են փոքր քայլերից:


Բոլոր իրադարձությունները