Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ»-Ը

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ»-Ը

29.03.2021

Մարտի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Համահայկական Ընթերցանության ստեղծագործական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը։ Գրքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը մեծացնելու, դպրոցականների առօրյան հարստացնելու նպատակով կազմակերպված մրցույթն իրականացրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Արմսվիսբանկը հանդես է եկել, որպես մրցույթի գլխավոր գործընկեր:

Մրցույթի առաջին երեք տեղը զբաղեցրած հաղթող եռյակները՝ ընդհանուր 9 դպրոցականներին Բանկը նվիրեց ժամանակակից պլանշետներ։

Բանկը միշտ կարևորում է կրթական, մշակութային ու սոցիալական կարևոր նախաձեռնություններին աջակցելը և իր մշակութային, սոցիալական և կրթական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների և հովարավորությունների միջոցառումների շարք: Կրթությունը մեծ ուժ ունի և դրա դերն ամեն օր մեծանում է: Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին ու հաղթողներին, շնորհակալություն հայտնում ուսուցիչներին ու ծնողներին, ովքեր մեծ ներդրում ունեն երեխաների կրթության գործում և երեխաների մեջ սերմանում են սեր կրթության հանդեպ, որը լինելու է լավ ապագայի կարևոր հիմնաքարերից:


Բոլոր իրադարձությունները