Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է 1 ՀԱ ԱՆՏԱՌ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է 1 ՀԱ ԱՆՏԱՌ

15.11.2021

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ֆինանսավորմամբ նոյեմբերի 14-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնված «10 միլիոն ծառ» ծրագրի շրջանակում իրականացվել են 1 հա մակերոսով անտառի հիմնման աշխատանքներ: Աշխատանքներին իրենց անհատական մասնակցությունն ունեցան ինչպես Բանկի աշխատակիցները Բանկի գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները նախարար պարոն Ռոմանոս Պետրոսյանի և գերատեսչությունների ղեկավարների գլխավորությամբ:

Բյուրականում 1 հա մակերեսի վրա կտնկվեն շուրջ երեք հազար ծառեր (կաղնի, սոճի, հացենի, անտառային տանձ, խնձոր և այլ ծառատեսակներ): Կարևորելով տնկված ծառերի պահպանումը, Բանկի ֆինանսավորմամբ նաև կիրականացվի նոր տնկված անտառի տարածքի ցանկապատման, ինչպես նաև ոռոգման, հետագա խնամքի և չորացած ծառերը նորով փոխարինելու աշխատանքները:

Այս միջոցառումը պետություն-բիզնես համագործակցության լավագույն օրինակ է: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը, կարևորելով սոցիալական պատասխանատվության և բնության պահպանման բացառիկ դերը, առաջինն է արձագանքել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցության առաջարկին: Կանաչ ֆինասավորումը Բանկի ռազմավարական ուղղություններից է, ուստի Բանկի մասնակցությունը նման միջոցառումներին կրելու է շարունակական բնույթ: Բանկի տնօրինությունը գիտակցում է, որ ՀՀ պետականաշինության գործում բացառիկ է պետություն-մասնավոր ոլորտ համագործակցությունը, ինչը բազմիցս արտացոլվել է պետական տարբեր կառույցների հետ իրականացված մի շարք նախագծերում:


Բոլոր իրադարձությունները