Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

29.12.2021

Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը, Ամանորի տոներին ընդառաջ, Արմսվիսբանկն ու աշխատակիցները որոշեցին Ամանորյա հեքիաթ-տոն պարգևել Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Արավուս, Կորնիձոր, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերի երեխաներին։

Վերջիններս, ավելի քան ունենալով մեր կարիքը, վստահ լինելով, որ մենք կանգնած ենք իրենց կողքին, նամակներ էին գրել Ձմեռ պապուն իրենց ցանկություններով և Բանկն ու աշխատակիցները համատեղ ուժերով շուրջ 100 երեխայի համար գնել ու փաթեթավորել էին իրենց իսկ ուզած բոլոր նվերները՝ այդպիսով ապահովելով նրանց բարձր տրամադրություն։ Իսկ Կորնիձորի մանկապարտեզում Բանկի աջակցությամբ տեղադրվեց մոդուլային խաղահրապարակ, որտեղ երեխաները կանցկացնեն իրենց օրվա մի մասը։

Մենք համոզված ենք, որ միասին մենք կարող ենք ամեն ինչ ու ամեն անգամ պետք է մեր հնարավորությունների սահմաններում փորձենք անել առավելագույնը երեխաներին լիաթոք ժպիտ պարգևելու ու նրանց մանկությանը վառ գույներ նվիրելու համար։


Բոլոր իրադարձությունները