Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Մշտապես կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը, ավանդույթի համաձայն, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և աշխատակիցները Երեխաների պաշտպանության օրվա առթիվ այցելեցին ՀՀ Շիրակի մարզ՝ համագործակցելով Շիրակի մարզպետարանի հետ և աջակցեցին 18 անապահով բազմազավակ ընտանիքների:
Երեխաների համար կազմակերպվեց տոնական միջոցառում` մուլտհերոսների մասնակցությամբ ու համեղ հյուրասիրությամբ:
Մենք համոզված ենք, որ միասին կարող ենք ամեն ինչ ու ամեն անգամ մեր հնարավորությունների սահմաններում անել առավելագույնը երեխաներին լիաթոք ժպիտ պարգևելու ու նրանց մանկությանը վառ գույներ նվիրելու համար։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը շարունակելու է իր մշտական մասնակցությունը տարբեր ոլորտներին նվիրված կորպորատիվ սոցիալական ծրագրերին։
Բոլոր իրադարձությունները