Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
2024 թվականի սեպտեմբերի 9-ին «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն և Վաղարշապատի համայնքապետարանը ստորագրեցին հուշագիր՝ որը նպատակ ունի աջակցելու քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանը։ Հուշագիրը ստորագրեցին Բանկի Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը և Վաղարշապատի համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը։
Հուշագրի շրջանակում Բանկը նվիրաբերել է 30 հատ «Կանադական Հուդայածառ» տեսակի ծառեր՝ Իսի Լե Մուլինո փողոցում տնկելու համար։ Ծառատունկի աշխատանքները նախատեսվում է իրականացնել Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողություններին ընդառաջ՝ նպաստելով քաղաքի բարեկարգմանը և էկոլոգիական վիճակի բարելավմանը։
Վաղարշապատի համայնքապետարանը պատրաստակամություն է հայտնել իրականացնել ծառատունկի ամբողջ գործընթացը և ապահովել ծառերի խնամքի համար անհրաժեշտ բոլոր հետագա գործողությունները։
Այս նախագիծը կարևոր նշանակություն ունի Վաղարշապատի համայնքի զարգացման և շրջակա միջավայրի պահպանման առումով, և նաև ընդգծում է ԱրմՍվիսԲանկի նվիրվածությունը համայնքային նախաձեռնություններին ու շրջակա միջավայրի բարելավմանը: Բանկի և Համայնքապետարանի նամագործակցությունն ունի տարիների պատմություն, ինչպես նաեւ բազմաթիվ են համայնքանպաստ ներդրումները, որոնք տարիներ շարունակ կատարվել են Բանկի գործադիր տնօրեն, «Էջմիածին քաղաքի բարեկամ» Գեւորգ Մաչանյանի կողմից:
Նախագծի այս փուլը ևս մեկ օրինակ է Բանկի և համայնքային կառույցների համագործակցության՝ նպատակ ունենալով աջակցել հասարակական կարևոր նախաձեռնություններին և համայնքների կայուն զարգացմանը։
Բոլոր իրադարձությունները