Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հերթական նվիրաբերությունն է կատարել ԵՊԿ Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիային` այս անգամ տրամադրելով ժամանակակից պրոյեկտոր, որը կծառայի բեմադրությունների տեխնիկական ապահովման և ներկայացումների տեսողական բաղադրիչների ձևավորման համար։
Նվիրաբերված պրոյեկտորն ապահովելու է բեմական աշխատանքների նորարարական մոտեցումներ՝ ստեղծելով առավել ուշագրավ ու տպավորիչ ներկայացումներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից արվեստի պահանջներին։ Այս տեխնոլոգիական աջակցությամբ ստուդիան կկարողանա իր բեմադրությունները հագեցնել նոր լուծումներով՝ վերացնելով տեխնիկական սահմանափակումները և լայն հնարավորություն կտա արվեստի այլ ոլորտների համադրմանը։
«Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մշակույթը ըստ արժանվույն ներկայացնելու գործում ունենանք մեր ներդրումն ու աջակցությունը։ Այդ նպատակով Բանկը երկար տարիներ հանդես է գալիս ՀՀ մշակութային տարբեր օջախներին աջակցության ծրագրերով։ Մենք համոզված ենք, որ այս նվիրատվությունը մեծապես կնպաստի ինչպես ուսումնական, այնպես էլ մշակութային կյանքի զարգացմանը»,- նշել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։
Բոլոր իրադարձությունները