Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ԳԱՂՏՆԻ ՁՄԵՌ ՊԱՊ ԼՈՌՈւ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ԳԱՂՏՆԻ ՁՄԵՌ ՊԱՊ ԼՈՌՈւ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

30.12.2024

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը շարունակաբար տարածում է ջերմություն, հոգատարություն և աջակցություն՝ մնալով հավատարիմ սոցիալական պատասխանատվության իր առաքելությանը։ Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել, որ Բանկի աշխատակիցներն Ամանորի նախաշեմին վերածվում են գաղտնի Ձմեռ Պապերի՝ ջերմությամբ ու սիրով պատրաստելով յուրահատուկ նվերներ, որոնք այս տարի հասեագրվեցին Լոռու մարզի շուրջ 140 երեխաներին, ինչպես նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության սաներին։

Նվերները անձամբ հանձնվեցին երեխաներին՝ անմիջական այցերով, ջերմ հանդիպումներով և շփումներով։

«Մեր նպատակը միայն Ամանորով չի սահմանափակվում։ Մենք ձգտում ենք շարունակաբար աջակցել երեխաներին և ստեղծել հիշարժան, երջանիկ պահեր ամբողջ տարվա ընթացքում։ Յուրաքանչյուր ժպիտ ու ուրախություն մեզ համար անգին պարգև է, և մենք հավատում ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք ավելի լուսավոր ու հույսով լի աշխարհ ստեղծել»,- ընդգծեցին բանկի ներկայացուցիչները։

Անչափ շնորհակալություն Բանկի աշխատակիցներին՝ իրենց մեծահոգության, սրտացավության և նվիրվածության համար։ Նրանք դարձան իսկական տոնի և ուրախության հեղինակներ՝ փոխանցելով իրենց ջերմությունն ու հոգատարությունը փոքրիկներին։

Շարունակենք միասին բարի գործեր անել՝ ստեղծելով ավելի պայծառ ու երջանիկ ապագա։


Բոլոր իրադարձությունները