Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության միջև այսօր ստորագրվել է հուշագիր, որի նպատակն է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատան Ղ․ Աբգարյանի անվան և Արաքս համայնքի Մեծամորի միջնակարգ դպրոցներում ներդնել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ, որտեղ աշակերտները կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն և եռաչափ մոդելավորում:
Աշխատանոցները կգործարկվեն մինչև 2025 թվականի մայիս ամիսը և հնարավորություն կընձեռեն վերոնշյալ կրթօջախների և հարակից տարածքների դպրոցների աշակերտներին սովորելու համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում, ստեղծելու նախագծեր և նպաստելու դպրոցի ու համայնքի խնդիրների լուծմանը։
Բանկը մեծ կարևորություն է տալիս կրթության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներին՝ համագործակցելով տեղական և միջազգային գործընկերների հետ: Ակտիվորեն ներդրումներ է կատարում երիտասարդ սերնդի կրթության զարգացման գործում, որը հանդիսանում է Հայաստանի ապագա տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացի կարևոր բաղադրիչ:
Բանկը հայտնի է իր սոցիալական պատասխանատվությամբ՝ մշտապես նախաձեռնելով ծրագրեր, որոնք նպաստում են հասարակության բարելավմանը և համայնքների զարգացմանը։
Բոլոր իրադարձությունները