Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

27.01.2025

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն այս տարի ևս կարևոր քայլեր է ձեռնարկել ազգային մշակութային ժառանգության պահպանման և առաջխաղացման ոլորտում:

2025թ.-ի հունվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանին նվիրաբերել է նորագույն աուդիոգիդ սարքեր` շարունակելով աջակցել հայկական թանգարանների տեխնիկական վերազինմանը:

Այսուհետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող սրբությունների, արվեստի բարձրարժեք նմուշների մասին տեղեկությունները կներկայացվեն նաև ռադիոգիդ սարքավորումների միջոցով: Խմբային շրջայցերի ժամանակ մեծ սրահներում ռադիոգիդ սարքավորումները հնարավորություն կտան էքսկուրսիան առավել հարմարավետ կազմակերպել:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր գործունեության ողջ ընթացքում մշակույթի կողքին է և մինչ այժմ բազմաթիվ նմանօրինակ նախաձեռնություններով է հանդես եկել:

Կարևորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը եւ ժամանակին համահունչ լինելը՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մշակութային եւ սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար: Սա Բանկի 7-րդ նմանատիպ նախաձեռնությունն է:


Բոլոր իրադարձությունները