Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Մարտի 17-ին ԱրմՍվիսԲանկի ֆինանսավորմամբ պաշտոնապես բացվեցին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատան Ղ․ Աբգարյանի անվան և Արաքս համայնքի Մեծամորի միջնակարգ դպրոցներում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները, որոնց հիմքը դրվել էր ԱրմՍվիսԲանկի, Արմավիրի մարզպետարանի և «Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն» ՀԿ-ի միջև կնքված եռակողմ հուշագրի ստորագրմամբ:
Միջոցառմանը ներկա էին ԱրմՍվիսԲանկ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, համայնքի ղեկավարները, հարակից գյուղերի տնօրենները:
Աշխատանոցների ներդրման հիմնական նպատակն երիտասարդներին տեխնոլոգիաներին հասանելիություն տալն է ու աշակերտների ուսումնական գործընթացում նոր հնարավորությունների բացահայտումը՝ ծրագրավորման, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման ու առհասարակ ճարտարագիտության ոլորտում: Այս հնարավորությունից կարող են օգտվել ոչ միայն նշված կրթօջախների աշակերտները, այլև նաև հարակից գյուղերի դպրոցների աշակերտները՝ ունենալով ուսման շարունակականություն և նոր կրթական հնարավորություններ:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս կրթության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներին: Այս ծրագիրը՝ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների բացումը, մեր ներդրումների այն ոլորտներից է, որը միտված է երիտասարդ սերնդի կրթության զարգացմանը և Հայաստանի ապագա տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացի բարձրացմանը: Այս երկու աշխատանոցները միայն այս դպրոցների աշակետների համար չէ նախատեսված, հարևան գյուղերի բոլոր երեխանների համար հասանելի է, որոնցից պետք է օգտվել»,- նշեց ԱրմՍվիսԲանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը նշեց. «Նմանատիպ կրթական ծրագրերի նշանակությունը խիստ կարևորում եմ դպրոցականների շրջանում, քանի որ կրթությունը համարում եմ հիմնաքար բոլոր խնդիրների լուծման համար»։
«Կարևորում ենք կրթության և հենց տեխնոլոգիական կրթության միջոցով համայնքների զարգացման շուրջ շարունակական համագործակցությունը ու վստահ ենք, որ այսպիսի ներդրումները որոշիչ կդառնան այս գյուղերի երեխաների համար։ Արմաթի ընձեռած հնարավորությունները ճիշտ օգտագործելով ու նաև դպրոցում լավ սովորելով երիտասարդները կարող են արագ զարգացող տեխնոլոգիական համայնքում զբաղեցնել իրենց տեղն ու զարգացնել իրենց գյուղերն ու այդպիսով նաև Հայաստանը։ Արմաթի շուրջ Արմավիրում նման ակտիվությունը միայն ուրախացնում է և հաստատում, որ ճիշտ ուղու վրա ենք ու պիտի ջանքերը համատեղենք՝ լավագույն արդյուքները գրանցելու», - նշեց «Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:
ԱրմՍվիսԲանկը մեծ կարևորություն է տալիս կրթության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներին՝ աջակցելով համայնքների զարգացմանը և երիտասարդ սերնդի կրթական հնարավորությունների ընդլայնմանը։
Տեսանյութին կարող եք ծանոթանալ` https://bit.ly/4lqvgpE
Բոլոր իրադարձությունները