Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՕՊԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱՅԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՕՊԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱՅԻՆ

01.04.2026

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը, շարունակելով իր աջակցությունը մշակութային նախաձեռնություններին, այս տարի ևս ստանձնել է Երևանի պետական կոնսերվատորիայի Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիայի տեխնիկական կարիքների հովանավորությունը։

Բանկի հովանավորությամբ ստուդիան համալրվել է բեմը լուսավորող ժամանակակից լեդ լուսային համակարգով, որը զգալիորեն կբարձրացնի ներկայացումների որակը՝ ապահովելով առավել արտահայտիչ և տեխնիկապես կատարելագործված բեմադրություններ։

Նոր լուսային լուծումները հնարավորություն կտան ստեղծելու տարբեր մթնոլորտներ, ընդգծելու բեմական շարժը և կերպարների զգացմունքային արտահայտությունը՝ հանդիսատեսին փոխանցելով առավել ամբողջական ու տպավորիչ արվեստային փորձառություն։


Բոլոր իրադարձությունները