Իրադարձություններ
Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման փորձի առկա իրավիճակի և շահառուների հարցման արդյունքները քննարկվել են ֆինանսական հաստատությունների հետ

Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման փորձի առկա իրավիճակի և շահառուների հարցման արդյունքները քննարկվել են ֆինանսական հաստատությունների հետ

04.03.2021

2020թ-ի մարտի 3-ին ծրագրի շահառուներին առցանց ներկայացվեց և քննարկվեց «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (որի գլխամասը գտնվում է Կորեայի Հանրապետության Ինչեոն քաղաքաում) ֆինանսավորմամբ իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփման աշխատանքային սեմինարը: Ավելի քան 60 մասնակիցներ ծրագրի շահառու հաստատություններից (ներկայացուցիչներ ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Կենտրոնական Բանկից, Միջազգային Ֆինանսական Հաստատություններից, ՀՀ առևտրային բանկերից և ոչ բանկային ֆինանսական հաստատություններից) մասնակցում էին սեմինարին:

2020թ-ի երկրորդ կեսի ընթացքում միջազգային և տեղական փորձագետներից, ինչպես նաև մասնագիտացված խորհրդատվական ընկերությունից բաղկացած թիմը տեղական ֆինանսական հաստատությունների կողմից (17 բանկ և 16 ունիվերսալ վարկային կազմակերպություններ) իրականացրել է «կանաչ ֆինանսավորման» փորձի համապարփակ ուսումնասիրություն, բացահայտել վերջիններիս հիմնական քաղաքականության և կարողությունների առկա իրավիճակը, ինչպես նաև ուսումնասիրել տնտեսավարողներին և տնային տնտեսություններին` նրանց փորձը բացահայտելու և դասակարգելու համար:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ և Ծրագրի կառավարման խորհրդի անդամ տիկին Հասմիկ Ղահրամանյանը, ներկաներին ողջունելուց հետո, համառոտ ներկայացրեց ԿԲ-ի տեսլականը ` Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման փորձի խթանման հիմքերի ստեղծման վերաբերյալ, և ընդգծեց «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի կարևորությունը` ազգային կարողությունների բարձրացման գործում:

«Կանաչ Կլիմայի Հիմնադրամի»-ի ֆինանսական հաստատությունների գծով մենեջեր պրն. Լեո Պարկը սեմինարի մասնակիցներին ուղղված իր ելույթի ժամանակ ողջունեց Հայաստանի ջանքերը` ուղղված ոլորտի բազմակողմանի զարգացմանը և ՀՀ-ում «կանաչ» ներդրումների հասանելիության բարձրացմանը։

Ծրագրի միջազգային փորձագետ և Մեծ Բրիտանիայում գործունեություն իրականացնող Globalfields խորհրդատվական ընկերության կայուն ֆինանսների բիզնեսի զարգացման տնօրեն պրն. Անդրեաս Բիերմանն այս կարևոր ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփման ժամանակ, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստանը պետք է ձևավորի խիստ քաղաքականություն և կարգավորող գործիքակազմ, որոնք հիմնված կլինեն միջազգային լավագույն փորձի վրա և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն բանկերին և մասնավոր հատվածի սուբյեկտներին միջազգային շուկաներից արտոնյալ ֆինանսավորում ներգրավելու հարցում:

Սեմինարի մասնակիցները տեղեկացվել են նաև Ծրագրի պլանավորված հաջորդ փուլերի մասին և հետաքրքրություն հայտնել ակտիվորեն մասնակցելու գործընթացներին:

***********

Իր ընդհանուր ռազմավարության շրջանակներում, ՀՀ Կառավարությունը, ի դեմս Շրջակա Միջավայրի նախարարության (Ազգային Հավատարմագրված Մարմին), դիմել է «Կանաչ Կլիմայի Հիմանդրամին»՝ «Նախապատրաստման և Պատրաստվածության աջակցման» ծրագրի միջոցով ՀՀ-ում «կանաչ» ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման խոչընդոտների համապարփակ ուսումնասիրության, առկա գործիքակազմի ընթացիկ իրավիճակի, իրազեկվածության մակարդակի բարձրացման և առաջադեմ մեթոդաբանության ներդրման համար։

Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, որը «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի»-ի կողմից ընտրվել է «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի համակարգող և հավակնում է նաև «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» կողմից հավատարմագրմանը։

Հետագա հարցումների համար խնդրում ենք կապվել +374 60 757 000


Բոլոր իրադարձությունները