Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԳՈՐԾԱՐՔԸ TBC ԲԱՆԿԻ ՀԵՏ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԳՈՐԾԱՐՔԸ TBC ԲԱՆԿԻ ՀԵՏ

23.02.2022

ԱրմսվիսԲանկը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգային ծառայություններ իրականացնող առաջատար բանկերից, միևնույն ժամանակ, միակ Բանկն է, որն անդամակցում է Factors Chain International-ին (FCI, Ֆակտորինգային միջազգային ասոցիացիա) դեռևս 2008թ․-ից։ FCI-ի հետ համագործակցության շրջանակներում միջազգային ֆակտորինգի զարգացումը մշտապես եղել է Բանկի համար առանցքային կարևորության հարցերի շարքում։

Այս անգամ, շնորհիվ TBC բանկի, FCI-ի և ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ համագործակցության՝ Բանկն առաջին անգամ հանդես եկավ նոր ֆակտորինգային լուծումով իր լավագույն հաճախորդներից մեկի՝ Երևանի շոկոլադի գործարան ՓԲԸ-ի համար Վրաստանից իրականացվող ներմուծման գործարքը ֆինանսավորելու նպատակով։ Այս պրոդուկտի շնորհիվ ընկերությունները կարող են օգտվել ֆակտորինգային ֆինանսավորման սխեմայից նաև ներմուծման գործարքների դեպքում, մասնավորապես՝ ներմուծողը հնարավորություն է ստանում կանխավճարի փոխարեն վճարումն իրականացնել հետաձգման պայմանով, քանի որ արտահանողը ֆինանսավորվում է տեղում՝ ապրանքն առաքելուց անմիջապես հետո։

Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ գործարքի մասին մասնակից կողմերի ներկայացուցիչների տեսաձայնագրությանը https://bit.ly/3JMiCho

Համոզված ենք, որ նմանատիպ լուծումներն ունեն իրացման մեծ պոտենցիալ և Բանկի առջև բացում են նոր հնարավորություններ Հայաստանում միջազգային ֆակտորինգի զարգացմանը նպաստելու հարցում։

Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ․-ից, Բանկը, բացի առևտրի ֆինանսավորման ոլորտից, զգալի հաջողություններ է գրանցել նաև ՓՄՁ վարկավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում՝ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման ուղղություններով: ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Այսօրվա դրությամբ համագործակցության ծավալները բոլոր ուղղություններով կազմում են շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ

Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` ADB, KFW, EIB, responsAbility և այլն:

ՎԶԵԲ

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։


Բոլոր իրադարձությունները