Իրադարձություններ
«ԿԱՆԱՉ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐՎԵԼ KFW և FMO ԲԱՆԿԵՐ

«ԿԱՆԱՉ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐՎԵԼ KFW և FMO ԲԱՆԿԵՐ

29.06.2022

«Scaling up green finance practices in Armenia» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ սույն թվականի հունիսի 20-ից 24-ը «կանաչ» ֆինանսավորման ոլորտում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ուսուցողական այց է կատարվել Վերականգնման վարկերի բանկի (KfW) և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկի (FMO) գլխամասային գրասենյակներ:

KfW-ում և FMO-ում տեղի ունեցած քննարկումների ընթացքում յուրաքանչյուր կառույցի ոլորտային պատասխանատուների կողմից ներկայացվել են «կանաչ» ֆինանսավորման ծրագրերի ռազմավարության իրականացման իրենց փորձը:

Հայաստանյան պատվիրակությունն այցելել է Ֆրանկֆուրտի «Aktiv-Stadthaus» ամենաէներգաարդյունավետ բնակելի շենք և ծանոթացել շենքերի էներգաարդյունավետության ոլորտի զարգացմանն ուղղված գործընթացներին ու մեխանիզմներին։

«Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF) ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ-ի մայիսից: «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն GCF-ի կողմից ընտրվել է որպես ծրագրի համակարգող կազմակերպություն:

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում բարձրացնել «կանաչ» ֆինանսավորման ոլորտում փորձը և կարողությունները: Ծրագրի շրջանակներում տեղական և միջազգային փորձագետների կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետությունում «կանաչ» ֆինանսավորման ոլորտի առկա վիճակը և կարողությունները, միջազգային լավագույն փորձը և վերջինիս տեղայնացման հնարավորությունները:


Բոլոր իրադարձությունները