Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱԶԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2021Թ-Ի “LEADING PARTNER BANK IN ARMENIA” ԵՎ “BEST SME DEAL-ISSUING BANK” ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱԶԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2021Թ-Ի “LEADING PARTNER BANK IN ARMENIA” ԵՎ “BEST SME DEAL-ISSUING BANK” ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻՆ

14.09.2022

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով արժանացել է 2 մրցանակի՝ 2021թ․ «Առաջատար գործընկեր-բանկ Հայաստանում» և «Լավագույն ՓՄՁ գործարք-Թողարկող Բանկ»:

«Առաջատար գործընկեր-բանկ Հայաստանում » մրցանակին Բանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, ԱԶԲ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

ԱԶԲ-ի կողմից մրցանակների շնորհումը խոսում է Բանկի և վերջինիս միջև առևտրի ֆինանսավորման ոլորտում տարեցտարի խորացող արդյունավետ համագործակցության մասին:

Բանկը և ԱԶԲ-ն Առևտրի ֆինանսավորման ոլորտում համագործակցում են դեռևս 2014թ-ից: Համագործակցության ընթացքում Բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է շուրջ 3 անգամ:

Բանկն իր գործունեության ընթացքում որպես ռազմավարական զարգացման ուղղություն համարում է Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը և հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։

Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ- ՀՍԴ տնօրեն Գևորգ Խաչատրյանը նշեց. «Սա մեր 7-րդ մրցանակն է առևտրի ֆինանսավորման ոլորտում վերջին 3 տարիների ընթացքում, որը վկայում է առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի հաջողության մասին։ Վստահ եմ, որ շարունակական համագործակցության արդյունքում հաճախորդներին կմատուցվեն ավելի մատչելի, ճկուն և մրցունակ վարկեր` նպաստելով Հայաստանի բանկային ոլորտի և մեր երկրի տնտեսության աճին»:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ

Բանկը գործունեություն է ծավալում կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգայնորեն ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Որպես դինամիկ զարգացող ֆինանսական կառույց Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, EDB, KFW, EIB, FCI և այլն:

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին և պատկանում է իր 68 անդամներին, որոնցից 49-ը Ասիական տարածաշրջանից են:


Բոլոր իրադարձությունները