2022թ.-ի դեկտեմբերին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն Տնտեսական Համագործակցության Միջազգային Բանկի (IBEC) հետ վերջերս կնքած համաձայնագրի շրջանակներում իրականացրել է առաջին գործարքը: Բանկը IBEC-ից ներգրավել է ՌԴ ռուբլով ռեսուրս` առևտրի կարճաժամկետ ֆինանսավորման համար: Ներգրաված ռեսուրսները կուղղվեն ՀՀ-ից ՌԴ պարենային ապրանքների մատակարարման պայմանագրերի իրականացման համար:
Բանկը շարունակում է զարգացնել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ իր հարաբերությունները` միջազգային առևտրի, մասնավորապես, արտահանման ֆինանսավորման խթանման ուղղությամբ:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ գործունեություն է ծավալում կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգայնորեն ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Որպես դինամիկ զարգացող ֆինանսական կառույց, Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, EDB, KFW, EIB, FCI և այլն:
Տնտեսական Համագործակցության Միջազգային Բանկը (IBEC) Տնտեսական Համագործակցության Միջազգային Բանկը (IBEC) ֆինանսական կառույց է, որի նպատակն է նպաստել կառույցի մասնակից երկրների տնտեսական զարգացմանը և միջպետական տնտեսական համագործակցության ակտիվացմանը: Ելնելով գլոբալ մակրոտնտեսական փոփոխություններից և միջազգային շուկաների տատանումներից` IBEC-ի 2023թ.-ի հիմնական թիրախներից է հանդիսանում առկա գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև ԱՊՀ և Ասիական տարածաշրջանում նոր գործընկեր-բանկերի հետ համագործակցության ստեղծումը:
Բոլոր իրադարձությունները