Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ և «ԻՆՍՏԻԳԵՅԹ ՄՈԲԱՅԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՔԵԼ ԵՆ ՄԵԾ ԾԱՎԱԼԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՖՈՐՎԱՐԴԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ և «ԻՆՍՏԻԳԵՅԹ ՄՈԲԱՅԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՔԵԼ ԵՆ ՄԵԾ ԾԱՎԱԼԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՖՈՐՎԱՐԴԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

02.03.2023

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից «ԻՆՍՏԻԳԵՅԹ ՄՈԲԱՅԼ»֊ը սերտ համագործակցում են արտարժութային ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Ինչպես հայաստանյան շատ ՏՏ ընկերությունների, այնպես էլ «ԻՆՍՏԻԳԵՅԹ ՄՈԲԱՅԼ»֊ի գործունեության ընթացքում ԱՄՆ դոլարի կուրսի նվազման հետևանքով առաջացել էին մի շարք ռիսկեր, որոնք մեղմելու նպատակով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ համագործակցության շրջանակում կնքվեց 1,800,000 ԱՄՆ դոլար ծավալով և մինչև 12 ամիս ժամկետայնությամբ արտարժութային ֆորվարդային պայմանագիր:

Համաձայն կնքված պայմանագրի «ԻՆՍՏԻԳԵՅԹ ՄՈԲԱՅԼ» ընկերությունը 12 ամսվա ընթացքում ամսական պարբերականությամբ իրականացնելու է արժութային փոխարկումներ` արդեն իսկ հաստատված փոխարժեքով: Ֆորվարդային պայմանագրի կնքման միջոցով Բանկը հնարավորություն է ընձեռել հաճախորդին ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումից ապահովագրել իր դրամական հոսքերի զգալի մասը և ապահովել ֆինանսական կայունություն ու կանխատեսելիություն:

Այս գործարքը լավ նախադեպ կարող է լինել այլ արտահանող ընկերությունների համար արտարժութային շուկայի ներկայիս պայմաններում։

Ֆորվարդային պայմանագիրը հանդիսանում է ապագայում արտարժույթի առքի կամ վաճառքի իրականացման ժամկետային պայմանագիր` պայմանագրի կնքման պահին որոշված փոխարժեքով: Ֆորվարդային պայմանագրերի կիրառումը հնարավորություններ է ընձեռնում արտահանող և ներմուծող ընկերություններին կառավարել և նվազեցնել արտարժույթի փոխարժեքների բացասական հետևանքները բիզնեսի ապագա վարման ընթացքում:


Բոլոր իրադարձությունները