Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ 3 ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ 3 ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

29.05.2023

Պարտատոմսերը կթողարկվեն ՀՀ դրամով (անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ), ԱՄՆ դոլարով (անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար) և Եվրոյով (անվանական արժեքը` 100 Եվրո) 4 տարի մարման ժամկետներով:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 11.75%, ԱՄՆ դոլարով պարտատոմսերի համար՝ տարեկան 6.00%, իսկ Եվրոյով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 4.50%:

Բոլոր թողարկումների արժեկտրոնները նախատեսվում են վճարվել կիսամյակային պարբերականությամբ: Հատկանշական է, որ ֆիզիկական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվում:

Թողարկման անվանական ծավալը կազմում է համապատասխանաբար՝ 10 մլրդ ՀՀ դրամ, 10 մլն ԱՄՆ դոլար եւ 10 մլն Եվրո (առաջին փուլով տեղաբաշխվելու է ընդհանուր թողարկված ծավալներից համապատասխանաբար՝ 6 մլրդ ՀՀ դրամ, 6 մլն ԱՄՆ դոլար և10 մլն Եվրո):

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` համապատասխան հայտը բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 01.06.2023թ. ժամը 10:00-ից մինչև 31.07.2023թ. ժամը 16:30-ը:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.armswissbank.am/am/news/2671/ :

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՝ հետևյալ հեռախոսահամարներով.

(+37460) 757001, (+37411) 757001

Միաժամանակ հիշեցնենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մինչ այժմ տեղաբաշխել է պարտատոմսերի 15 թողարկումներ (8 թողարկումները արտահայտված ԱՄՆ դոլարով, 4-ը՝ ՀՀ դրամով և 3-ը Եվրոյով): Բոլոր տեղաբաշխումերի արդյունքում Բանկին հաջողվել է հավաքագրել 28 մլրդ ՀՀ դրամի, 51 մլն ԱՄՆ դոլարի և 23 մլն Եվրոյի չափով դրամական միջոցներ:

Բանկի 6 թողարկումները հաջողությամբ մարվել են:

Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 9 թողարկումները (5 թողարկումները արտահայտված են ԱՄՆ դոլարով, 2-ը՝ ՀՀ դրամով և 2-ը` Եվրոյով) ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը մշտապես, այդ թվում ներկայումս տեղաբաշխվող պարտատոմսերի դեպքում, օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայի առևտրային նստաշրջաններում պարտատոմսերի երկրողմանի գնանշումները:


Բոլոր իրադարձությունները