Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է WORLD ELITE™ MASTERCARD® ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՔԱՐՏԸ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է WORLD ELITE™ MASTERCARD® ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՔԱՐՏԸ

23.10.2023

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներկայացնում է սպասված World Elite™ Mastercard®-ը, որը հարմարավետ ու անվտանգ գործարքներ իրականացնելու հնարավորություններին զուգահեռ քարտապաններին տալիս է պրեմիում դասի բազմաթիվ արտոնություններ ամբողջ աշխարհում։

World Elite™ Mastercard® քարտապանները ստանում են LoungeKey ծրագրի անվճար անդամակցություն և հնարավորություն օգտվելու գործող ավելի քան 1,100 օդանավակայանների բիզնես դասի սպասասրահներից աշխարհի 135 երկրիների 450-ից ավելի քաղաքներում, որտեղ սպասվում է բարձրակարգ սպասարկում եւ հյուրասիրություն հարմարավետ միջավայրում:

Քարտը հնարավորություն է տալիս անսահմանափակ անվճար հասանելիություն Mastercard® Airport Security Fast Track ծրագրին, որը թույլ է տալիս անցնել անվտանգային ստուգումները` ավելի հարմար, արագ և ապահով:

Բացի նշված արտոնություններից Քարտը տրամադրում է նաև զեղչեր և հատուկ առաջարկներ, ինչպես նաև անվճար ակցիաներ և սննդի վաուչերներ:

Պրեմիում դասի այս քարտը ստեղծված է իրենց ժամանակը գնահատող եւ հաճախ ճամփորդող անհատների, բիզնեսմենների, ինչպես նաեւ պրեմիում դասի բանկային ծառայությունները նախընտրող անձանց համար։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի World Elite™ Mastercard®-ի ընձեռած բոլոր առավելություններին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ:


Բոլոր իրադարձությունները