Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱրմՍվիսԲանկը հպարտությամբ հայտարարում է Visa ընկերության հետ համագործակցությամբ նորարարական , Visa B2B Connect ծառայության գործարկման մասին՝ դառնալով առաջին բանկը Հայաստանի Հանրապետությունում, որը բիզնես հաճախորդներին առաջարկում է այս առաջադեմ ծառայությունը։
Visa B2B Connect ծառայությունը նախատեսված է ընկերությունների միջև B2B միջազգային փոխանցումների համար։ Այս հարթակը հնարավորություն է տալիս ԱրմՍվիսԲանկի բիզես հաճախորդներին կատարել արագ, անվտանգ և արդյունավետ միջազգային փոխանցումներ՝ համագործակցելով շուրջ 118 երկրների անդամ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ։c
«Մենք մեծ հպարտությամբ ենք հայտարարում, որ մեր բիզնես հաճախորդների համար հասանելի ենք դարձնում այս գլոբալ լուծումը։ Visa B2B Connect-ն ապահովում է պարզեցված վճարային գործընթացներ, ապահովություն և արագություն՝ դառնալով անփոխարինելի գործիք միջազգային շուկայում գործող կազմակերպությունների համար», - նշել է Անժելա Բարսեղյանը, ԱրմՍվիսԲանկի Գործադիր տնօրենի տեղակալ, Առևտրի ֆինանսավորման և թղթակցային հարաբերությունների դեպարտամենտի տնօրենը,։
«Visa-ում մենք ուրախ ենք մեկնարկել Visa B2B Connect ծառայությունը Հայաստանում՝ մեր վստահելի գործընկեր ԱրմՍվիսԲանկի հետ միասին։ Այս լուծումը հեղափոխություն է բիզնես միջսահմանային փոխանցումների ոլորտում՝ ապահովելով արագություն, անվտանգություն և թափանցիկություն, ինչը խիստ կարևոր է արդյունավետ ֆինանսական գործունեության համար։ Սա առանցքային քայլ է Հայաստանի կորպորատիվ հատվածի զարգացման համար, և մենք շարունակելու ենք խթանել նորարարությունները՝ հզորացնելով բիզնեսներին», - ասել է Դիանա Կիգուրաձեն, Visa-ի Կովկասի տարածաշրջանային ղեկավարը։
Այս համագործակցությամբ ԱրմՍվիսԲանկն ամրապնդում է իր հանձնառությունը՝ տրամադրելով նորարարական ֆինանսական լուծումներ, որոնք կաջակցեն հայկական զարգացող բիզնեսներին։
ԱրմՍվիսԲանկի մասին
«ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջատար ներդրումային և կորպորատիվ բանկերից է, որն առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ նախատեսված կորպորատիվ հաճախորդների, փոքր ու միջին բիզնեսի, ինչպես նաև անհատ ներդրողների կարիքների համար։
Բանկը հայտնի է իր նորարարական, արդյունավետ և հաճախորդակենտրոն լուծումներով։
Իմացեք ավելին՝ www.armswissbank.am
Visa-ի մասին
Visa (NYSE: V)-ն աշխարհում առաջատար դիրք ունեցող թվային վճարային հարթակ է, որն ավելի քան 200 երկրներում ապահովում է գործարքների իրականացում` սպառողների, վաճառողների, ֆինանսական հաստատությունների և պետական մարմինների միջև:
Visa-ի առաքելությունն է կապել աշխարհը՝ նորարարական, հարմարավետ, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով, որպեսզի մարդիկ, բիզնեսներն ու տնտեսությունները ծաղկեն։ Մենք հավատում ենք, որ տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին ամենուրեք, բարելավում են բոլորի կյանքն ամենուրեք, իսկ հասանելիությունը համարում ենք դրամական շարժման ապագայի հիմքը։
Իմացեք ավելին՝ cis.visa.com
Visa B2B Connect-ի մասին
Visa B2B Connect
Հարթակը հնարավորություն է տալիս նաև փոխանցումներ կատարել դեպի ցանցից դուրս գտնվող բանկեր։
Իմացեք ավելին և միացեք հարթակին՝ www.visa.com/visab2bconnect
Բոլոր իրադարձությունները