Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
2025թ-ի մայիսի 13-15-ը Լոնդոնում կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) 34-րդ բիզնես համաժողովի շրջանակում Առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) ոլորտում նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով` «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն արժանացել է «2024թ-ի Ամենաակտիվ Թողարկող Բանկը Հայաստանում» և «Տարվա Կանաչ Գործարք» մրցանակներին:
ՎԶԵԲ-ի կողմից «Ամենաակտիվ Թողարկող Բանկ» մրցանակին Բանկն արժանանում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ:
Մրցանակների շնորհումը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին: Համագործակցության ընթացքում Բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է մոտ 10 անգամ` կազմելով 28.5 մլն ԱՄՆ դոլար, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:
Բանկն իր գործունեության ընթացքում միշտ կարևորել է Առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը և հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։
Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից` Բանկն առևտրի ֆինանսավորման ոլորտից բացի զգալի հաջողություններ է գրանցել նաև ՓՄՁ վարկավորման և GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակում:
ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Ներկայումս ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ծավալները բոլոր ուղղություններով գերազանցում են 50.5 մլն ԱՄՆ դոլարը:
Բոլոր իրադարձությունները