Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է WORLD MASTERCARD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է WORLD MASTERCARD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ

03.07.2025

ԱրմՍվիսԲանկի հաճախորդներին այժմ հասանելի է միջազգային Mastercard վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի ևս նոր քարտ՝ World Mastercard, որը տրամադրում է բացառիկ հնարավորություններ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

World Mastercard-ն առաջարկում է մի շարք արտոնություններ, որոնք ընդգծում են պրեմիում կարգավիճակը․

• Քարտապանները կարող են տարեկան 6 անգամ օգտվել հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերն աշխարհի 100-ից ավելի օդանավակայաններում (նշված ծառայությունից կարող են օգտվել նաև քարտապանների ուղեկցող անձինք)։

• Հասանելիություն է տրամադրվում աշխարհի ավելի քան 1,200 օդանավակայանների սպասասրահներին, ինչը հնարավորություն է տալիս ճանապարհորդել առավել հարմարավետ և հանգիստ պայմաններում (նշված ծառայությունից կարող են օգտվել նաև քարտապանների ուղեկցող անձինք)։

• Ճանապարհորդելիս կապի մեջ մնալն այժմ առավել հեշտ է․ քարտապաններին հասանելի է մինչև 1 ԳԲ անվճար ինտերնետ և 15% զեղչ ռոումինգի ծառայություններից՝ առանց SIM քարտի անհրաժեշտության։

• Ուղիղ կապ կոնսիերժ ծառայության հետ 24/7: Կոնսիերժ ծառայությունը հասանելի է բոլոր հայտնի մեսենջերների միջոցով (Viber, Telegram, WhatsApp), ինչպես նաև հեռախոսով և էլեկտրոնային փոստով:

Ճամփորդական ապահովագրություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկ:

Գործում է նաև Priceless.com-ի փորձառությունների հարթակը։

World Mastercard-ը հասանելի է ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային տարբերակով։ Թվային քարտը կարելի է պատվիրել ArmSwissMobile հավելվածով և կցել Apple Pay-ին կամ Google Pay-ին՝ օգտվելով բոլոր հնարավորություններից՝ առանց ֆիզիկական քարտ կրելու անհրաժեշտության։

Պատվիրեք ձեր World Mastercard-ն այցելելով ԱրմՍվիսԲանկ կամ առցանց՝ ArmSwissMobile հավելվածով։

Բացահայտեք World Mastercard-ի բոլոր արտոնություններն անցնելով հղմամբ` https://bit.ly/4eBpSx9:


Բոլոր իրադարձությունները