Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՆԿԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ (BACEE)

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՆԿԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ (BACEE)

27.11.2025

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ուրախությամբ հայտնում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկերի Ասոցիացիային (BACEE) իր անդամակցության մասին։ Սա կարևոր քայլ է Բանկի միջազգային համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային ֆինանսական կառույցների հետ ավելի սերտ փոխգործակցության ուղղությամբ։

1996թ.-ին հիմնադրված BACEE-ն տարածաշրջանային մասնագիտացված կառույց է, որը համախմբում է Եվրամիության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կովկասյան երկրների առաջատար բանկերը։ Ասոցիացիայի նպատակն է ամրապնդել անդամ-բանկերի գործարար կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ, նպաստել ֆինանսական հատվածի կայուն զարգացմանը և ապահովել փորձի փոխանակման արդյունավետ հարթակ։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է որպես կորպորատիվ և ներդրումային բանկ՝ մասնագիտացված կորպորատիվ հաճախորդների սպասարկման ոլորտում։ Բանկը չի տրամադրում մանրածախ, մասսայական ծառայություններ և առանձնանում է իր նորարար ու ստեղծարար մոտեցմամբ՝ մշտապես զարգացնելով ժամանակակից, հարմարեցված ֆինանսական լուծումներ։ Դրանք ուղղված են հայկական բիզնեսների աճին, արտահանման խթանմանը, ներդրումային նախաձեռնությունների ֆինանսավորմանը, ինչպես նաև կայուն զարգացման ծրագրերի իրականացմանը։

BACEE-ին միանալը հնարավորություն կտա Բանկին օգտվել Ասոցիացիայի կողմից տրամադրվող ծառայություններից, այդ թվում՝ մասնակցել BACEE-ի կազմակերպած միջազգային կոնֆերանսներին, սեմինարներին և մասնագիտական դասընթացներին։


Բոլոր իրադարձությունները