Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է VISA CORPORATE PAYMENTS INNOVATION ՄՐՑԱՆԱԿԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է VISA CORPORATE PAYMENTS INNOVATION ՄՐՑԱՆԱԿԻՆ

22.12.2025

Visa-ի տարեվերջյան մրցանակաբաշխության շրջանակում ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation միջազգային մրցանակին կորպորատիվ վճարումների ոլորտում նորարարական լուծումների ներդրման և զարգացման համար։

Մրցանակը շնորհվել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից՝ գնահատելով ԱրմՍվիսԲանկի ներդրած արդյունավետ և ժամանակակից մոտեցումները, կորպորատիվ վճարային լուծումների մշակման և հաճախորդների փորձառության բարելավման ուղղությամբ։

Այս ճանաչումը ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի հանձնառությունը՝ զարգացնելու նորարարական, անվտանգ և մրցունակ ֆինանսական լուծումներ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։

ԱրմՍվիսԲանկն առաջին բանկն է Հայաստանում, որը իր բիզնես հաճախորդներին առաջարկում է Visa B2B Connect առաջադեմ ծառայությունը։ Այս հարթակը նախատեսված է ընկերությունների միջև միջազգային B2B փոխանցումների համար և հնարավորություն է տալիս

ԱրմՍվիսԲանկի բիզնես հաճախորդներին կատարել արագ, անվտանգ և արդյունավետ փոխանցումներ՝ համագործակցելով շուրջ 118 երկրների անդամ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ։

Շնորհակալություն ենք հայտնում Բանկի գործընկեր Visa միջազգային վճարահաշվարկային համակարգին արդյունավետ համագործակցության, վստահության և բարձր գնահատականի համար։


Բոլոր իրադարձությունները