Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄԻԱՆՈՒՄ Է ArcaQR ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄԻԱՆՈՒՄ Է ArcaQR ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

15.01.2026

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը միացել է Arca ազգային վճարային համակարգի նորարարական լուծմանը՝ ArcaQR-ին՝ իր հաճախորդներին առաջարկելով արագ, հարմար և անվտանգ QR վճարումների հնարավորություն։

Այսուհետ ԱրմՍվիսԲանկի հաճախորդները ArmSwissMobile հավելվածի միջոցով կարող են սքանավորել ArcaQR կոդը և իրականացնել վճարումներ ընդամենը մի քանի վայրկյանում՝ ArcaQR համակարգին միացած բոլոր POS տերմինալներում։

ArcaQR համակարգի ներդրումը նպատակ ունի խթանել անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝ ապահովելով ժամանակակից, հարմարավետ և անվտանգ վճարային լուծումներ թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնեսների համար։

QR վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է․

• ArmSwissMobile հավելվածով սքանավորել վճարման QR կոդը,

• ընտրել ելքագրվող հաշիվը (ՀՀ դրամով),

• հաստատել գործարքը PIN կոդով կամ կենսաչափական տվյալներով (Face ID / Touch ID)։

Վճարումներն իրականացվում են անմիջապես բանկային հաշվից՝ ապահովելով ֆինանսական հստակ վերահսկողություն և ծախսերի թափանցիկ կառավարում։ Գործընթացը տևում է ընդամենը մի քանի վայրկյան և չի պահանջում քարտի կամ կանխիկի օգտագործում։

Յուրաքանչյուր գործարք իրականացվում է հավելվածի պաշտպանված միջավայրով, իսկ դինամիկ QR կոդերը նվազեցնում են կեղծման ռիսկը։

Հայաստանի տարբեր քաղաքներում գործող բազմաթիվ առևտրային կետեր արդեն հնարավորություն են տալիս օգտվել QR վճարումների լուծումներից։

ArmSwissMobile հավելվածը կարող եք ներբեռնել AppStore-ից և Google Play-ից։


Բոլոր իրադարձությունները