Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ MASTERCARD-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է “EXCELLENCE IN THE SME SEGMENT” ՄՐՑԱՆԱԿԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ MASTERCARD-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է “EXCELLENCE IN THE SME SEGMENT” ՄՐՑԱՆԱԿԻՆ

10.02.2026

ԱրմՍվիսԲանկի հետևողական գործունեությունն ու ռազմավարական մոտեցումը հերթական անգամ արժանացել են միջազգային բարձր գնահատականի։ Mastercard-ի կողմից Բանկին շնորհվել է "Excellence in the SME Segment'' («Գերազանցություն ՓՄՁ սեգմենտում») մրցանակը՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող նպատակային ծրագրերի և արդյունավետ ֆինանսական լուծումների համար։

Այս մրցանակը վկայում է Բանկի շարունակական ներդրումների, նորարարական մոտեցման և գործարար համայնքի զարգացմանն ուղղված հետևողական աշխատանքի մասին՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից ու հուսալի ֆինանսական միջավայր ՓՄՁ ներկայացուցիչների համար։

Բանկը շարունակելու է ընդլայնել իր աջակցությունը ՓՄՁ ոլորտին՝ նպաստելով Հայաստանի գործարար միջավայրի մրցունակության և տնտեսական աճի խթանմանը։


Բոլոր իրադարձությունները