Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱրմՍվիսԲանկը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացված և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) աջակցությամբ կյանքի կոչված էներգաարդյունավետության ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՀՀ կառավարության հետ համատեղ։
Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում էներգաարդյունավետության ոլորտում գրանցված առաջընթացն ու հետագա զարգացման ուղղությունները։
ԱրմՍվիսԲանկի գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանը մասնակցել է պանելային քննարկմանը՝ ներկայացնելով բանկային դերը էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման և ներդրումային միջավայրի զարգացման գործում։
Ծրագրի շրջանակում ջերմամեկուսացվել է ավելի քան 470 շենք, ապահովվել է 20–60% էներգախնայողություն, կրճատվել են կոմունալ ծախսերը և ամրապնդվել է հանրային ենթակառուցվածքների դիմակայունությունը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի կլիմայական պարտավորությունների կատարմանը։
Ծրագիրը նաև նպաստել է ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը և ռիսկերի նվազեցմանը՝ դարձնելով էներգաարդյունավետության նախագծերը առավել հասանելի և ներդրումային տեսանկյունից գրավիչ։
ԱրմՍվիսԲանկը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը կայուն զարգացման և կանաչ ֆինանսավորման ուղղությամբ՝ կարևորելով նման նախաձեռնությունների դերը երկրի էներգետիկ անվտանգության և կլիմայական կայունության ապահովման գործում։
Բոլոր իրադարձությունները