Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ DAVOS COMMUNICATIONS AWARDS 2026-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ DAVOS COMMUNICATIONS AWARDS 2026-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ

30.04.2026

ԱրմՍվիսԲանկը հպարտությամբ հայտարարում է, որ «ArmSwissBank Leads Climate Intelligence: Sustainability in Action» հաղորդակցման արշավն արժանացել է Բրոնզե մրցանակի Davos Communications Awards 2026-ում "Sustainability Communications Campaign" անվանակարգում։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 23–24-ին Դավոսում կայացած Davos Communications Summit & Awards 2026-ի շրջանակում, որը կազմակերպվել էր Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիայի (WCFA) կողմից։ Միջոցառումը համախմբել էր ռազմավարական հաղորդակցության ոլորտի համաշխարհային առաջնորդներին և ներառել էր ավելի քան 120 հայտ 25 երկրներից՝ ընդգծելով ոլորտի գերազանցությունն ու նորարարությունը։

Այս մրցանակը արտացոլում է ԱրմՍվիսԲանկի ռազմավարական հանձնառությունը՝ դիտարկելու կայունությունը ոչ միայն որպես հաշվետվական պահանջ, այլ որպես ինստիտուցիոնալ փոխակերպման, կլիմայական գրագիտության և պատասխանատու ֆինանսավորման առանցքային շարժիչ ուժ։

Այն, ինչը Բանկում սկզբնապես ձևավորվել էր որպես կարողությունների զարգացման ներքին նախաձեռնություն, վերածվեց կայունության և կլիմայական գիտելիքների բարձրացման լայնածավալ հաղորդակցման արշավի։ Արդյունքում բանկի աշխատակիցները համակարգված կերպով ինտեգրել են կայունության սկզբունքները վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացներում։

Բանկը էլ ավելի ամրապնդեց իր հեղինակությունը՝ հրապարակելով Հայաստանի առաջին` PCAF մեթոդաբանության վրա հիմնված ջերմոցային գազերի արտանետումների մասին հաշվետվությունը, և ինչպես նաև Կլիմայական անցումային ծրագիրը՝ ամրապնդելով իր դիրքը որպես տարածաշրջանում կայուն ֆինանսավորման հաղորդակցության ոլորտի առաջատար։

Չափելի արդյունքներից բացի, արշավը հանգեցրել է նաև խորքային մշակութային փոփոխության՝ կայունությունը դարձնելով առօրյա որոշումների կայացման անբաժանելի մաս։

Davos Communications Summit & Awards 2026-ում ստացած այս մրցանակը վերահաստատում է ԱրմՍվիսԲանկի հանձնառությունը՝ զարգացնելու կլիմայական կարողությունները, պատասխանատու բանկային գործունեությունը և կայուն զարգացումը՝ միաժամանակ ընդգծելով հաղորդակցության դերը՝ վստահություն ձևավորելու և էական փոփոխություններ առաջ մղելու գործում։

Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

WCFA կայքի «Նորություններ» բաժնում միջոցառման մասին հոդվածի պաշտոնական ամփոփումը այստեղ:


Բոլոր իրադարձությունները