Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱրմՍվիսԲանկը 08.06.2026-30.09.2026թթ. իրականացնում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում.
Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի՝ 27.05.2026թ. թիվ 1/234 Ա որոշմամբ:
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են, ինչպես հայտը Բանկ ներկայացնելու, այնպես էլ ArmSwissMobile հարթակի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման են ներկայացվելու Հայաստանի ֆոնդային բորսա:
Հայտերի ընդունման ժամանակահատված` 08.06.2026թ. 10:00-ից մինչև 30.09.2026թ. ժամը 16:00-ը:
Հատկանշական է, որ ֆիզիկական անձ, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվելու:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱրմՍվիսԲանկ (+37460) 757001, (+37411) 757001 հեռախոսահամարներով:
Բոլոր իրադարձությունները