Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ 8-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՈՐՊԵՍ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԹՈՂԱՐԿՈՂ ԲԱՆԿ»

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ 8-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՈՐՊԵՍ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԹՈՂԱՐԿՈՂ ԲԱՆԿ»

15.06.2026

2026 թվականի հունիսի 5-7-ը Լատվիայի Ռիգա քաղաքում կայացած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 35-րդ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի շրջանակում «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն արժանացել է «2025 Most Active Issuing Bank in Armenia» մրցանակին, որը շնորհվում է Առևտրի ֆինանսավորման ծրագրի (Trade Facilitation Programme, TFP) շրջանակում նախորդ տարվա գործունեության արդյունքների հիման վրա։

Այս հեղինակավոր մրցանակը Բանկը ստանում է արդեն 8-րդ տարին անընդմեջ՝ վերահաստատելով իր առաջատար դիրքը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում և ՎԶԵԲ-ի հետ երկարամյա ու արդյունավետ գործընկերությունը։

Վերջին տարիների ընթացքում համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ հետևողականորեն ընդլայնվել է։ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում Բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն աճել է շուրջ 10 անգամ։

2010 թվականից ի վեր ՎԶԵԲ-ի հետ ձևավորված գործընկերությունը Բանկի համար կարևոր դեր է ունեցել ոչ միայն առևտրի ֆինանսավորման, այլև փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման, ինչպես նաև էներգաարդյունավետ և կանաչ ներդրումների խթանման ուղղություններով։ Հաճախորդներին միջազգային լավագույն փորձին համապատասխան ֆինանսական լուծումներ առաջարկելը շարունակում է մնալ Բանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկը։

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում, իսկ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցության ընդհանուր ծավալը մինչ օրս գերազանցում է 58.5 մլն ԱՄՆ դոլարը՝ արտացոլելով երկու կողմերի միջև ձևավորված վստահելի և կայուն գործընկերությունը։


Բոլոր իրադարձությունները