Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ

22.07.2026

ԱրմՍվիսԲանկի՝ AMSWISB2TER6 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլրդ ՀՀ դրամ, տեղաբաշխվել է սահմանված վերջնաժամկետից շուտ։ Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկել էր 2026 թվականի հունիսի 8-ին։

Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով՝ բաց բաժանորդագրության միջոցով։

Տեղաբաշխմանը ակտիվորեն մասնակցել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հանդիսացող ներդրողներ, այդ թվում՝ բանկեր, ներդրումային ընկերություններ, կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր։

Առաջիկայում ԱրմՍվիսԲանկը նախատեսում է դիմել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պարտատոմսերը ցուցակելու նպատակով։ Պարտատոմսերի իրացվելիությունն ապահովելու համար Բանկը նախատեսում է օգտվել նաև շուկա ստեղծողի ծառայություններից։

Միաժամանակ շարունակվում է ԱրմՍվիսԲանկի՝ ԱՄՆ դոլարով և եվրոյով պարտատոմսերի տեղաբաշխումը`

ԱՄՆ դոլարով /անվանական արժեքը` 100 ԱՄՆ դոլար, 4 տարի մարման ժամկետով, 5.75% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ/ և 10 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով,

Եվրո արժույթով /անվանական արժեքը` 100 Եվրո, 4 տարի մարման ժամկետով, 4.50% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ/ և 5 մլն եվրո անվանական ծավալով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 16:00-ն։

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով։ Պարտատոմսերի պայմանների և ձեռքբերման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ:


Բոլոր իրադարձությունները