Իրադարձություններ
ՊԱՏՎԻՐԵՔ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ARCA ՔԱՐՏԸ ԵՎ ՍՏԱՑԵՔ 2% ՀԵՏՎՃԱՐ

ՊԱՏՎԻՐԵՔ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ARCA ՔԱՐՏԸ ԵՎ ՍՏԱՑԵՔ 2% ՀԵՏՎՃԱՐ

31.08.2026

Այսուհետև ԱրմՍվիսԲանկը ֆիզիկական անձանց համար թողարկում է Arca վճարային քարտեր։ Քարտով ՀՀ տարածքում առօրյա անկանխիկ գնումներ կատարելիս քարտապանները հնարավորություն ունեն ստանալու 2% հետվճար։

Arca քարտը կարելի է պատվիրել նաև որպես ԱրմՍվիսԲանկի գործող քարտին կից քարտ։ Քարտի տարեկան սպասարկման վճարը կազմում է 2,000 ՀՀ դրամ։

Ծրագրի հիմնական պայմաններն են՝

• 2% հետվճար՝ ծրագրի պայմաններին համապատասխան անկանխիկ գնումներից,

• հետվճարի հաշվարկ՝ 1,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումներից,

• մինչև 6,000 ՀՀ դրամ հետվճար՝ մեկ գործարքից,

• մինչև 60,000 ՀՀ դրամ հետվճար՝ ամսական մեկ անձի համար,

• հետվճարի փոխանցում՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը։

Հետվճարը հաշվարկվում է ՀՀ տարածքում գրանցված տնտեսվարողներից՝ ֆիզիկական վաճառքի կետերում կամ առցանց միջավայրում Arca քարտով կատարված անկանխիկ վճարումներից։

Հետվճար չի հաշվարկվում կոմունալ և կապի ծառայությունների, պետական և համայնքային վճարումների, ֆինանսական կազմակերպությունների օգտին կատարված վճարումների, ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրությունների, թանկարժեք մետաղների և քարերի առուվաճառքի, ինչպես նաև ծրագրի պայմաններով սահմանված այլ գործարքների համար։

ԱրմՍվիսԲանկի Arca քարտը կարող եք պատվիրել՝ դիմելով Բանկ։ Սակագներին և ծրագրի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով՝ +374 60 757 000, +374 11 757 000 հեռախոսահամարներով։


Բոլոր իրադարձությունները