Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ՓՐԱՅՎԻԹ ԼԻՆՔ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր hաճախորդներին առաջարկում է ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող առցանց «Փրայվիթ լինք» համակարգը, որը Ինտերնետի միջոցով օրվա ցանկացած պահին հաշվի հասանելիության և գործարքների իրականացման հնարավորություն է ընձեռում ` հարմարավետ դարձնելով ֆինանսական գործառնությունները: Առցանց սպասարկման համակարգի միջոցով Հաճախորդը կարող է`
• դիտել իր հաշվին/ներին տվյալ պահին առկա մնացորդները,
• դիտել բանկում տվյալ պահին գործող արժութային փոխարժեքները,
• ձևավորել/ներկայացնել Բանկ վճարային հանձնարարականներ` ՀՀ դրամով և արտարժույթով`կաղապարների պահպանման հնարավորությամբ,
• ձևավորել/ներկայացնել Բանկ արժույթի փոխարկման հայտ,
• ստանալ տարբեր տեսակի հաշվետվություններ` հաշվի շարժի, մնացորդի և համակարգ ներմուծված/հեռացված հանձնարարականների վերաբերյալ,
• փոխանակել էլեկտրոնային հաղորդագրություններ Բանկի հետ:
Հատուկ մշակված և կառուցված համակարգն ունի անվտանգության բարձր մակարդակ և հաճախորդների անհատական պահանջներին հարմարեցվող գործառնական փաթեթ:
Բանկ Հաճախորդ համակարգի միջոցով Հաճախորդի բանկային հաշիվների սպասարկման ընթացակարգ
Արագ դիտում (Quick view) հաակարգի վերաբերյալ ընթացակարգ
ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԱՆԿ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն Ձեզ է առաջարկում առաջադեմ Ինտերնետ-Բանկ համակարգը, որը հնարավորություն է ընձեռնում արագ և հարմարավետ կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած պահին: Օգտվելով Ինտերնետ-Բանկ համակարգից Դուք կկարողանաք`
կառավարել Ձեր հաշիվները աշխարհի ցանկացած կետից որտեղ կա Ինտերնետ
• պատրաստել և Բանկ ուղարկել դրամով և արտարժույթով վճարման հանձնարարականներ
• կատարել արտարժույթային փոխարկումներ
• հետևել հաշիվների ընթացիկ վիճակին
• ստանալ հաշիվներից քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի կտրվածքով
• կատարել վարկի մարումներ
• իրականացնել ժամկետային ավանդի համալրումներ
•բանկից ստանալ տեղեկատվություն գործարքի վիճակի մասին
Համակարգում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ: Օգագործվում են էլեկտրոնային թվային ստորագրություններ. նույնականացման համակարգը ապահովում է գործարք կատարող կողմերի իսկությունը:
Հետադարձ կապ