Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19.11.2018

Հարգելի Հաճախորդ

Սույնով տեղակացնում ենք Ձեզ, որ 2018 թվականի նոյեմբերի 22-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Պարտատոմսերը թողարկվում են ԱՄՆ դոլարով /անվանական արժեքը` 100 ԱՄՆ դոլար/, վեց տարի մարման ժամկետով, 6.00% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման եռամսյակային պարբերականությամբ:

Տեղաբաշխման ծավալը /անվանական/` 10 (տասը) միլիոն ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունենալու բաց բաժանորդագրության եղանակով, համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Բաց բաժանորդագրության հայտերի ընդունման ժամանակահատված` 22.11.2018թ. 10:00 մինչև 24.12.2018թ. ժամը 16:30:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ (37460) 757001, (37411) 757001

Ազդագիր

Բանկի կանոնադրություն


Բոլոր Նորությունները