Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ՀՀ ԴՐԱՄՈՎ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

22.09.2020

Սույնով տեղեկացնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:

Պարտատոմսերը թողարկվելու են ՀՀ դրամով (անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ), վեց տարի մարման ժամկետներով, 8.50% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:

Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 25 մլրդ ՀՀ դրամ, սակայն տվյալ տեղաբաշխմամբ տեղաբաշխվելու է 10 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով պարտատոմսեր, ընդ որում, բորսայում տեղաբաշխման ենթակա ծավալ 9.5 մլրդ ՀՀ դրամ է:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման համակարգով, ստանդարտ փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001

Ազդագիր

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Խորհրդի որոշում

ՀՀ Կենտրոնական Բանկի որոշում

Պարտատոմսերի թողարկման պայմաններ

Հայաստանի Ֆոնդային Բորսայի որոշում


Բոլոր Նորությունները