Նորություններ

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՎԵԼ ԵՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

15.06.2021

Սույն թվականի հունիսի 15-ին մարվել է 15.06.2017թ-ին թողարկված 2.000.000.000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (40,000 հատ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով) AMSWISB26ER6 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆոնդային բորսայում շրջանառության ողջ ընթացքում վերը նշված թողարկման պարտատոմսերով իրականացվել է 85 հատ գործարք՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Ներկայումս բորսայում շրջանառվում են Բանկի 11 թողարկման պարտատոմսեր, որոնց ընդհանուր անվանական ծավալը կազմում է` 26 մլրդ ՀՀ դրամ, 23 մլն եվրո, 41 մլն ԱՄՆ դոլար:


Բոլոր Նորությունները