Նորություններ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ՀՀ ԴՐԱՄՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԱՂԱԺԱՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ

14.06.2023

      Սիրով տեղակացնում ենք, որ վաղաժամ տեղաբաշխվել է Բանկի` AMSWISB2HER1 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի հերթական ծավալը՝ 6 մլրդ ՀՀ դրամի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկել էր սույն թվականի հունիսի 1-ից և նախատեսված էր մինչև 2023թ․ հուլիսի 31:


      Պարտատոմսեր տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով, բաց բաժանորդագրությամբ:

Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

      • հերթական տեղաբաշխման ծավալը՝ 6,000,000,000 ՀՀ դրամ,

      • մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ,

      • պարտատոմսերի քանակը՝ 120,000 հատ,

      • արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 11,75%,

      • արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,

      • շրջանառության ժամկետը՝ 4 տարի:


      Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 9 թողարկումներ (5 թողարկումները արտահայտված են ԱՄՆ դոլարով, 2-ը՝ ՀՀ դրամով և 2-ը` եվրոյով) ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում:

      Պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը մշտապես օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայի առևտրային նստաշրջաններում պարտատոմսերի երկրողմանի գնանշումները:


      Տեղեկացնում ենք նաև, որ ներկայումս ընթացքի մեջ են ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումները, որոնք նախատեսված են մինչև 2023թ. հուլիսի 31-ը:

      ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հիմնական պայմաններն են`

      • հերթական տեղաբաշխման ծավալը՝ 6,000,000 ԱՄՆ դոլար,

      • մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար,

      • պարտատոմսերի քանակը՝ 60,000 հատ,

      • արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 6.00%,

      • արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,

      • շրջանառության ժամկետը՝ 4 տարի:


      Եվրո արժույթով պարտատոմսերի հիմնական պայմաններն են`

      • հերթական տեղաբաշխման ծավալը՝ 10,000,000 Եվրո,

      • մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 Եվրո,

      • պարտատոմսերի քանակը՝100,000 հատ,

      • արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 4.50%,

      • արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,

      • շրջանառության ժամկետը՝ 4 տարի:


Բոլոր Նորությունները