Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով տեղակացնում ենք, որ վաղաժամ տեղաբաշխվել է Բանկի AMSWISB2IER9 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 4 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկել էր 2023 թվականի դեկտեմբերի 4-ից:
Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով, բաց բաժանորդագրությամբ:
Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝
•տեղաբաշխման ծավալը՝ 4,000,000 ԱՄՆ դոլար,
•մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար,
•պարտատոմսերի քանակը՝ 40,000 հատ,
•արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 6.00%,
•արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,
•շրջանառության ժամկետը՝ 4 տարի:
Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 11 թողարկումներ (6 թողարկումները արտահայտված են ԱՄՆ դոլարով, 3-ը՝ ՀՀ դրամով և 2-ը` եվրոյով) ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում:
Պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը մշտապես օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայի առևտրային նստաշրջաններում պարտատոմսերի երկրողմանի գնանշումները:
Տեղեկացնում ենք նաև, որ ներկայումս ընթացքի մեջ է Եվրո արժույթով պարտատոմսերի տեղաբաշխումը, որը նախատեսված է մինչև 2024թ. ապրիլի 30-ը:
Եվրո արժույթով պարտատոմսերի հիմնական պայմաններն են`
• հերթական տեղաբաշխման ծավալը՝ 1,449,100 Եվրո,
• մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 Եվրո,
• պարտատոմսերի քանակը՝100,000 հատ,
• արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 4.50%,
• արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,
• շրջանառության ժամկետը՝ 4 տարի:
Բոլոր Նորությունները