Նորություններ

ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

19.07.2024

Սիրով տեղակացնում ենք, որ վաղաժամ տեղաբաշխվել է Բանկի AMSWISB2MER1 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլրդ դրամի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկվել էր 2024 թվականի հունիսի 10-ին:

Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով, բաց բաժանորդագրությամբ:

Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

• տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000,000 դրամ,

• մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ,

• պարտատոմսերի քանակը՝ 100,000 հատ,

• արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.20% (տարեկան),

• արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,

• շրջանառության ժամկետը՝ 4 տարի:

Տեղաբաշխմանը մասնակցություն են ունեցել թվով 41 ներդրողներ, որոնց գերակշիռ մասը ֆիզիկական անձիք են` 78.05%-ը, իսկ 21.95%-ը` իրավաբանական անձիք:

Առաջիկայում Բանկը դիմելու է Հայստանի Ֆոնդային բորսա` վերոնշյալ պարտատոմսերի ցուցակման համար, ինչպես նաև պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը նախատեսում է օգտվել շուկա ստեղծողի ծառայություններից:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներդրողների ակտիվ մասնակցությունը Բանկը առաջիկա ժամկետներում պլանավորում է հանդես գալ պարտատոմսերի նոր տեղաբաշման առաջարկով:


Բոլոր Նորությունները