Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով տեղակացնում ենք, որ ամբողջությամբ տեղաբաշխվել են Բանկի կողմից թողարկված AMSWISB2OER7 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերը՝ 15,000,000 ԱՄՆ դոլար անվանական ծավալի չափով:
Բանկի՝ AMSWISB2PER4 տարբերակիչ ծածկագրով Եվրո արժույթով տեղաբաշխվող պարտատոմսերի 5,000,000 տեղաբաշխման ենթակա անվանական ծավալից տեղաբաշվել են 2,100,000 Եվրո անվանական ծավալով պարտատոմսեր:
Եվրոյով չտեղաբաշխված պարտատոմսերը նախատեսվում է հետագայում տեղաբաշխել ծրագրային ազդագրի շրջանակում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկել էր սույն թվականի հունիսի 10-ից, բաց բաժանորդագրության եղանակով:
Բացի այդ, նույն ժամանակահատվածում Բանկը տեղաբաշխել է նաև 5 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով պարտատոմսեր, որոնք ներդրողների շրջանակում գրանցել է բավականաչափ մեծ հետաքրքրություն և վաղաժամկետ տեղաբաշխվել է:
Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ:
Տեղեկացնում ենք նաև, որ ներկայումս ընթացքի մեջ է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
• Անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ,
• 3 տարի մարման ժամկետ,
• 10.00% արժեկտրոնային եկամտաբերություն,
• Արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:
Պարտատոմսերը տեղաբաշխվում են հրապարակային տեղաբաշխման եղանակով։
Հայտերի ընդունման ժամանակահատված` 12.08.2024թ. մինչև 31.10.2024թ.
Բոլոր Նորությունները