Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սույնով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում` հրապարակային առաջարկի միջոցով`պարտատոմսերի թողարկման հետևյալ հիմնական պայմաններով.
Պարտատոմսերը տեղաբաշխվում են.
ՀՀ դրամով / AMSWISB2RER0 / անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ, 4 տարի մարման ժամկետով, 10.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ և 7 մլրդ ՀՀ դրամ թողարկման/ տեղաբաշխման ծավալով:
ՀՀ դրամով / AMSWISB2SER8 / անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ, 5 տարի մարման ժամկետով, 10.50% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ և 7 մլրդ ՀՀ դրամ թողարկման/ տեղաբաշխման ծավալով:
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով, համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով։
Հայտերի ընդունման ժամանակահատված` 16.06.2025թ. 10:00-ից մինչև 30.09.2025թ. ժամը 16:00:
ՀՀ ԿԲ 04.06.2025թ. թիվ 1/177Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև պարտատոմսերի թողարկման հիմնական պայմաններն ու գները կից տեղադրված են:
Ազդագիր
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Խորհրդի որոշում
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Տնօրինության որոշում
Պարտատոմսերի թողարկման պայմաններ AMD (AMSWISB2RER0)
Պարտատոմսերի թողարկման պայմաններ AMD (AMSWISB2SER8)
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ (Ֆիզիկական անձանց համար)
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ (Իրավաբանական անձանց համար)
Հայտի չեղարկման դիմում
Տեղաբաշխվող պարտատոմսերի գները ըստ օրերի
Պարտատոմսերում ներդրում իրականացնել ցանկացող ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք կարող են մասնակցել հրապարակային տեղաբաշխմանը համապատասխան Հայտը տեղաբաշխման ժամկետի ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում /10:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում/, [email protected] էլ․ հասցեին ուղարկելու, իսկ թղթային հայտերը ներկայացվում են Բանկի գլխամասային գրասենյակում` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10 հասցեում։
Պարտատոմսերի փաստացի ձեռքբերումն իրականացվում է Ներդրողի կողմից Հայտում նշված ծավալով Պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ դրամական միջոցները Բանկում այդ նպատակով բացված ՀՀ դրամ` 2500039300060300 հաշիվին փոխանցելու միջոցով․
Եթե Ներդրողի կողմից համապատասխան դրամական միջոցները վերոնշյալ տարանցիկ հաշվին մուտքագրվել են մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:00-ն, ապա այդ դրամական միջոցները մուտքագրված կհամարվեն տվյալ աշխատանքային օրը, իսկ եթե համապատասխան գումարները մուտքագրվել են տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:00-ից հետո, ապա դրանք մուտքագրված կհամարվեն մուտքագրմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը և համապատասխան պարտատոմսերի տեղաբաշխման գինը կորոշվի այդ օրվա հաշվարկով: Ընդ որում, եթե Հայտում նշված Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը մուտքագրվում է մաս առ մաս, ապա Հայտի համապատասխան դրամական միջոցների մուտքագրման ժամ կհամարվի դրամական միջոցների վերջին մասի մուտքագրման ժամը։
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (+37460) 757 001, (+37411) 757 001:
Բոլոր Նորությունները