Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով տեղեկացնում ենք, որ ժամկետից շուտ ավարտվել է Բանկի AMSWISB2QER2 տարբերակիչ ծածկագրերով պարտատոմսերի տեղաբաշխումը /անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ, 3 տարի մարման ժամկետով, 10% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ և 7 մլրդ ՀՀ դրամ ծավալով/: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է հրապարակային եղանակով՝ բաց բաժանորդագրության միջոցով:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես ֆիզիկական այդպես էլ իրավաբանական անձ հանդիսացող ներդրողներ:
Իրավանական անձ ներդրողների շրջանակում ակտիվ մասնակցություն են ունեցել առևտրային բանկեր, ներդրումային ընկերություններ, ապահովագրական ընկերություններ և այլ ֆինանսական կազմակերպություններ:
Տեղաբաշխման ընթացքում ներկայացվել է 70 հայտ, որոնց բավարաման արդյունքում պարտատոմսերի շուրջ 7 տոկոսը ձեռք են բերվել ֆիզիկական անձանց, իսկ 93 տոկոսը` իրավաբանական անձանց կողմից:
Պարտատոմսերի երկրոդային շուկան ապահովվելու է Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելու միջոցով: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկն օգտվելու է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ:
Բոլոր Նորությունները