Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Հարգելի Հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ որոշ տեխնիկական խնդիրներից ելնելով` սույն թվականի մարտի 20-ից ֆիզիկական վճարային տերմինալներով և էլեկտրոնային դրամապանակներով հաճախորդների հաշիվներին և քարտերին կանխիկ մուտքերը ժամանակավորապես անհասանելի են լինելու:
Նշենք, որ վարկային պայմանագրի կամ վարկային կոդի մուտքագրմամբ վարկերի մարումներ հնարավոր է լինելու կատարել:
Բացի նշված տարբերակներից` որպես այլընտրանք Ձեր կանխիկ միջոցները հաշիվներին մուտքագրելու նպատակով կարող եք այցելել բանկ կամ միջոցների փոխանցումը կատարել այլ բանկերից` հաշվեհամարով կամ քարտի համարով:
Ծառայությունները հասանելի դառնալուն պես լրացուցիչ կտեղեկացնենք:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել. Հեռախոս: +37460 757 000, +37411 757 000, Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: Հարգանքով, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ
Բոլոր Նորությունները