Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ խորհրդի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 76-Ն որոշումը, կատարել է փոփոխություններ իր վարկային քաղաքականության մեջ՝ նպատակ ունենալով առավել բարելավել միկրոկազմակերպությունների, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման պայմանները։
Այս փոփոխությունների շրջանակում Բանկը վերանայել է համապատասխան չափանիշներին բավարարող ընկերությունների նկատմամբ կիրառվող վարկային ռիսկի գնահատման մոտեցումները, ինչի արդյունքում հնարավոր է դարձել նվազեցնել ՀՀ դրամով գործող վարկերի տոկոսադրույքները մինչև 1.5%-ով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի անհատական պայմաններն ու ռիսկային պրոֆիլը։ Վերանայումը ընդգրկել է շուրջ 2,000,000,000 ՀՀ դրամի վարկային պորտֆել՝ ընդհանուր առմամբ 159 վարկ։
Կատարված քայլերի արդյունքում տոկոսադրույքների նվազումը զգացվել է ոչ միայն Երևանում գործող ՓՄՁ-ների, այլև գրեթե բոլոր մարզերում գործունեություն իրականացնող և սահմանված չափանիշներին համապատասխանող ընկերությունների համար։ Նվազեցված տոկոսադրույքներից արդեն օգտվել են տարբեր ոլորտներում աշխատող բազմաթիվ ընկերություններ՝ շինարարություն, գյուղատնտեսություն և գյուղարտադրանքի վերամշակում, արտադրություն, զբոսաշրջություն, լոգիստիկ ծառայություններ և այլ ուղղություններ։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կարևորում է ՓՄՁ հատվածի զարգացումը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի տնտեսական աճի կարևոր հիմքերից մեկը։ Այս քայլով Բանկը ձգտում է աջակցել բիզնեսների զարգացմանը, նպաստել ֆինանսավորման ավելի լայն հասանելիությանը և լինել վստահելի գործընկեր իր հաճախորդների համար։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կշարունակի հետևել կարգավորող դաշտի փոփոխություններին և առաջարկել մրցունակ, ճկուն ու հաճախորդակենտրոն ֆինանսական լուծումներ՝ համապատասխանեցված շուկայի լավագույն փորձին։
Բոլոր Նորությունները